Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառումներ նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան

Միջոցառումներ նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան 19.02.2021

Այսօր, փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզի հանրակրթական մի շարք դպրոցներում տեղի են ունեցել միջոցառումներ, բաց դասեր, ճանաչողական զրույցներ՝ Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ: 2008 թվականից ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, քառյակներով ու պոեմներով: Մարզի դպրոցներում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում աշակերտներն ու մանկավարժները միմյանց գրքեր են նվիրել, հյուրընկալել գրական աշխարհի ներկայացուցիչների:

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Սեւանի տարածքի երիտասարդ նախաձեռնողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Սեւանի տարածքի երիտասարդ նախաձեռնողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 18.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւան քաղաքի մշակույթի պալատում «Սեւան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հանդիպում ունեցավ Սեւանի տարածքի հասարակական կազմակերպությունների, երիտասարդ նախաձեռնողների եւ կրթամշակութային ոլորտի աշխատակիցների հետ։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը, նախաձեռնությունը իրականացվել է կազմակերպության «Նկուղ-հարթակ» ծրագրի շրջանակներում, որտեղ հաճախակի են կազմակերպվում հանրային նշանակության հանդիպումներ պաշտոնատար անձանց հետ։ Կարեւորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը՝ ...

Զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում

Զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում 17.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը: Այս անգամ Հայոց բանակ ճանապարհվեցին Սևանի և Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Վարդենիսում զորակոչին մասնակցեց, նորակոչիկներին, նրանց ծնողներին և հարազատների շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանը, իսկ Սևան քաղաքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Դիմելով նորակոչիկներին՝ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաները նրանց մաղթեցին անվտանգ ու խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթանում է ըստ պլանային առաջադրանքի, նորակոչիկները մեծ պատրաստակամությամբ են մեկնում ծառայության: Ձմեռային զորակոչի հերթական փուլերն առաջիկա օրերին կընթանան նաև Գավառի և Ճամբարակի տարածաշրջաններում:

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Արցախից մարզի համայնքներ տեղափոխվածների աջակցությունը կազմակերպող անձանց հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ Արցախից մարզի համայնքներ տեղափոխվածների աջակցությունը կազմակերպող անձանց հետ 17.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում ունեցավ մարզի համայնքների այն ներկայացուցիչների հետ, ովքեր կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախից մարզ տեղափոխված և մինչ օրս մարզում բնակվող ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության հարցում: Հանդիպման նպատակն էր՝ զրուցել մարզում բնակվող արցախցիների հետ անմիջական շփում ապահովող պատասխանատուների հետ, նրանց միջոցով հերթական անգամ տեղեկանալ տարբեր պայմաններում բնակվող ընտանիքներում տիրող իրավիճակին, նրանց կարիքներին և մտահոգող խնդիրներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ վերջին ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար...

 Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Հայաստանի գրողների միության հետ

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Հայաստանի գրողների միության հետ 17.02.2021

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, «Հայաստան»ամսագրի խմբագիր, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանին, արձակագիր Ներսես Խառատյանին, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանին, հայրենագիտական նշանակության մի շարք գրքերի հեղինակ Իլյիչ Նավասարդյանին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Տիգրան Նիկողոսյանը՝ հանդիպման մասնակից գրողները Մարտունու ավագ դպրոցում հանդիպում են ծրագրել ուսուցիչների եւ աշակերտների հետ, որը նվիրված է Մայրենի լեզվի եւ գրքի նվիրատվության օրվան։ Ըստ Տիգրան Նիկողոսյանի՝ Հայաստանի գրողների միությունը «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ծրագրի շրջանակներում նախատեսում է արդի հայ գրողների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել մարզի հանրակրթական դպրոցներում։

Գեղարքունիքի մարզպետը Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին

Գեղարքունիքի մարզպետը Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին 11.02.2021

Փետրվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհեց նորակոչիկների հերթական խմբին։ Արարողությանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Մարտունու տարածաշրջանի համայնքերի ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։ «Սիրելի նորակոչիկներ, այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց տոնը, որը համընկնում է ձեր բանակ մեկնելու օրվա հետ։ 1570 տարի առաջ այս օրը Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ կաթողիկոսը, Ղեւոնդ երեցը եւ մյուս քաջերը որոշում կայացրին՝ թշնամու դեմ կռվել վասն հայրենյաց, վասն հավատո եւ իրենց սուրբ նահատակությամբ պահպանեցին մայրենի լեզուն, հայրենի հողն ու հավատը։Այժմ ձեր հերթն է՝ հայրենի հողի ու հավատի համար զինվորական ծառայության մեկնելու։Պետք է քաջ գիտակցեք, որ հայրենի հողի ու հավատի համար ճակատամարտը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30