Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում

23.01.2022

Հանդիպման սկզբում կողմերը նախ ողջունել են միմյանց, ապա քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկուստեք ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ, որ իմ զբաղեցրած պաշտոնում առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ հենց ՌԴ՝ Օմսկի նահանգ: Հայ-ռուսական հարաբերությունները դարեր ի վեր զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Այժմ կցանկանայի, որ բարեկամանան նաև մեր մարզերը, մենք էլ մեր հերթին աջակցենք դրանց զարգացմանը: Լիահույս եմ, որ մեր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-ռուսական դարավոր բարեկամությանը»- ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Օմսկի նահանգապետն էլ իր հերթին մեջբերել է նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի խոսքերն այն մասին, որ մեր երկրներին կապում է ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգևոր կապը, այդ իսկ պատճառով պատմականորեն մեր ժողովուրդները բարեկամներ են և իրենք պատրաստ են շարունակել ու զարգացնել այս համագործակցությունը:
Հայտնի է, որ Գեղարքունիքի մարզը ագրոարդյունաբերական մարզ է: Վարելահողերը կազմում են մարզի ընդհանուր տարածքի կեսից ավելին։ Գյուղատնտեսության մեջ առաջատար են անասնաբուծությունը, կերային և հացահատիկային կուլտուրաները, կարտոֆիլագործությունը։ Մարզը զբաղվում է պտղաբուծությամբ, ձկնորսությամբ և ձկնաբուծությամբ, զարգանում է մեղվաբուծությունը։ Կա նաև շինանյութի, քրոմի, ոսկու, տորֆի, հանքային և արտեզյան ջրերի պաշարներ։ Մարզի տարածքի գրեթե մեկ քառորդը զբաղեցնում է Սևանա լիճը:
Գեղարքունիքի մարզը հարուստ է նաև ազգագրական և հնագիտական հուշարձաններով, կան մի շարք հանգստավայրեր, ստեղծվել են արգելոցներ, գծվել են զբոսաշրջային երթուղիներ։
Համագործակցության առումով հեռանկարային են համարվել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները: Կարևորվել է այդ ուղղությամբ փոխգործակցությունը և փորձի փոխանակումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև բժշկության, կրթության, մշակույթի և սպոտրի, ինչպես նաև զբոսաշրջության շրջանակներում երկու մարզերի միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացմանը և կարևորել դրա շարունակականությունը:
Օմսկի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել իրենց բուհերում կազմակերպել ինչպես առկա, այնպես էլ հեռավար կրթություն ոչ միայն երիտասարդների, այլ նաև մասնագետների համար, ովքեր ունեն վերապատրաստման կարիք:
Զբոսաշրջության զարգացման շրջանակներում Ալեքսանդր Բուրկովը հրավիրել է Հայաստանի զբոսաշրջային կազմակերպություններին մասնակցելու աշնանը կայանալիք «Հանգի՛ստ, Օմսկ» միջազգային ֆորումին՝ ներկայացնելու Գեղարքունիքի մարզը: Նահանգապետը նշել է, որ ուրախ կլինեն նաև հյուրընկալել հայ մարզիկների, քանի որ տարածաշրջանում տարեկան ավելի քան 400 մրցաշար է անցկացվում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւան-Օմսկ ուղիղ չվերթի վերականգնման հարցը: Այս համատեքստում կողմերը կարևորել են ուղիղ չվերթ ունենալու անհրաժեշտությունը թե՛ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման, թե՛ երկու երկրների միջև մշակութային փորձառության փոխանակման տեսանկյունից:
Հարկ է նշել նաև, որ «Ռուսաստանի հայերի միություն»-ը տարածաշրջանում գործում է ավելի քան 15 տարի: Նրա միջոցով տեղի են ունենում վոկալ-պարային խմբերի, սիմֆոնիկ նվագախմբերի հանդիպումներ ու համերգներ, մշակութային այլ միջոցառումներ: Օմսկի շրջանում հայ համայնքը բաղկացած է ավելի քան 40 հազար հոգուց:
Այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը այցելել է փորձարարական գործարան, որը իրականացնում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների արտահանում, ինչպես նաև հանդիպել է Օմսկի գյուղատնտեսական
- գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փոխադարձաբար հրավիրել է Ալեքսանդր Բուրկովին առաջիկայում այցելել Գեղարքունիքի մարզ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38