Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցումների Մարտունու համայնքային փուլին

27.01.2022

2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը:
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերով՝ 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ: Մրցաշարն անցկացվելու է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ):
ՀՀ Գեղարքունիքի մարզում համայնքային փուլը կազմակերպում և անցկացնում են Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի համայնքապետարանները՝ մրցումներին ներգրավելով համայնքում ընդգրկված բոլոր բնակավայրերից մասնակիցներ: Համայնքային փուլի մրցումները անցկացվում են 2022 թվականի հունվարի 25-27-ն ընկած ժամանակահատվածում` Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Գավառ և Սևան համայնքներում: Համայնքային փուլին նախապես հայտագրվել են 110-ից ավելի մասնակիցներ: Համայնքային և մարզային փուլերի մրցումներն անցկացվում են օլիմպիական կամ կիսաօլիմպիական եղանակով՝ կախված մասնակիցների թվից:
Ս/թ հունվարի 26-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը ներկա են գտնվել մրցումների Մարտունու համայնքային փուլին:
Համայնքային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին և 2-րդ տեղեր գրաված մասնակիցները փետրվարի 9-ին՝ Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում կմասնակցեն մարզային փուլի մրցումներին:
Մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցներից կձևավորվի մարզի հավաքական թիմը (12 մասնակից, որը կմասնակցի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38