Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Մարտունի համայնքում

26.01.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հունվարի 26-ին մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին քաղաքացիներ Մարտունուց և նրա կազմում ընդգրկված բնակավայրերից:
Քաղաքացիները մարզպետին դիմեցին հիմնականում իրենց մտահոգող սոցիալական մի շարք խնդիրների կարգավորմանն աջակցելու նպատակով:
Կարեն Սարգսյանը դիմումատուներին տեղում տվեց բավարար պատասխան, ոմանց խոստանալով օգնել մարզպետարանի լիազորության և հնարավորության սահմաններում:
Մարտունու համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը քննարկեցին աշխատանքային բնույթի մի շարք այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38