Նորություններ

Հոկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրակրթական դպրոցներում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների, դպրոցներում տիրող ներքին կարգապահական կանոնների, մարզպետարանի հետ ունեցած փաստաթղթաշրջանառության, ուսման որակի բարձրացման, ջեռուցման սեզոնի նախապատրաստման ու կազմակերպման հետ կապված հարցեր։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկայացրեց մարզում համավարակի ընդհանուր պատկերը՝ նշելով, որ այս տարվա առաջին ամսի տվյալների համեմատ մարզում համավարակով ախտահարվելու դեպքերը աճել են շուրջ 10 անգամ, ինչը անհանգստանալու տեղիք է տալիս։ «Համավարակի դեպքերը նվազեցնելու համար հարկավոր է դպրոցներում խստիվ պահպանել հակահամաճարակային միջոցառումները, որոնք սահմանված են օրենքով, ապա մանկավարժների շրջանում հետևողականորեն շարունակել...

Գեղհովիտ համայնքում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը 03.10.2021
Հոկտեմբերի 2-ին Գեղհովիտ համայնքի վարչական տարածքում տեղի ունեցավ Սուրբ Նշան եկեղեցու բացման արարողությունը, որը նախաձեռնել և կյանքի էր կոչվել Բաղդասարյան ընտանիքի կողմից: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր, գեղհովիտցիներ: Նորակառույց եկեղեցին, գմբեթին կանգնեցված խաչը, ինչպես նաև Բաղդասարյանների ընտանիքի բարեկամ, գեղհովիտցի Արայիկ Մաժանգուլյանի կողմից Սուրբ Նշան եկեղեցու բակում կանգնեցված 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, օրհնվեց և օծվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսուչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և աջակցությամբ եկեղեցու հոգևոր հայրերի:...

Վաղաշենում բացվեց պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների 03.10.2021
Հոկտեմբերի 2-ին Վաղաշեն համայնքում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի և Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ և կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Աամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանի: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, վաղաշենցիներ, հյուրեր, զոհվածների ծնողներ և հարազատներ: Հերոս տղաների ծնողների նախաձեռնությամբ և աջակցությամբ պանթեոնի մուտքի մոտ կառուցվել է հուշարձան, իսկ ողջ տարածքը բարեկարգվել Վաղաշենցի բարերարներ Ատոմ Մարտիրոսյանի, Հակոբ Խաչատրյանի, Հենրի Մելքոնյանի, Հուսիկ Հարությունյանի, Մամիկոն Նազարյանի և Գրիշա Սուվարյանի միջոցներով։ ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 103-ամյա Թագուհի Իսպիրյանին 01.10.2021
Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց և անձամբ շնորհավորեց Հացառատ թաղամասից 103- ամյա Թագուհի Իսպիրյանին՝ Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին: Կարեն Սարգսյանը շնորհավորեց Թագուհի տատիկին և օրվա առթիվ պարգևատրեց դրամով: Զրուցելով մարզպետի հետ տիկին Թագուհին նշեց, որ ինքը ծնունդով Հացառատ թաղամասից է, ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ և երկու կոռ: Տատիկին անհանգստացնող հիմնական խնդիրը կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին՝ միջամտություն ցուցաբերել և աջակցել բուժման կազմակերպման հարցում: Թագուհի Իսպիրյանի և նրա զավակների հետ մարզպետի ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին և նոյեմբերի 25-ին ընկել հերոսի մահով՝ կյանքը զոհաբերելով հայրենիքի համար: Մարզպետ Կարեն Սարգսյանը զորակցությունը

Լանջաղբյուրում բացվեց եւ օրհնվեց Արցախյան պատերազմի զոհերի հուշաղբյուրը 30.09.2021
Սեպտեմբերի 29-ին Լանջաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշաղբյուրը: Այն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի: Հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը, մանկավարժներ , դպրոցականներ, Արցախյան պատերազմներում զոհված լանջաղբյուրցի զինծառայողների ծնողներն ու հարազատները: Հանդես գալով բացման խոսքով՝ Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ Լանջաղբյուրը տվել է երկու, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ մեկ զոհ: 1992-1994 թվականների ընթացքում զոհվել են Լանջաղբյուրի դպրոցի նախկին սաներ Թաթոս Սհոյանը եւ Հովիկ Իսկանդարյանը, իսկ 2020 թվականին՝ Վաչիկ Ղարիբյանը: Հուշաղբյուրը կառուցվել է համայնքի ղեկավար...

Կայացավ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզաին փուլը 30.09.2021
2021թվականի սեպտեմբերի 28-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցում էին տարածքային փուլում հաղթող ճանաչված՝ Ճամբարակի N1 ու Վարդենիսի N4 հիմնական, Սարուխանի N 2 ու Զովաբերի միջնակարգ դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցումները անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրված էր 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում 12,5 միավորով հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): 8,5 միավորով երկրոդ հորիզոնականում էր Զովաբերի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, իսկ Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը 7,5 միավորով գրավեց երրորդ տեղը:...