Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել և դրամական պարգևների է արժանացրել կյանքի մեկ դարը բոլորած ութ տարեցի
10.10.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։
Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել
- Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը,
- Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը
- Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը
- Մադինա գյուղի բնակիչ, 100 տարեկան Ռոզա Գասպարյանը
- Աստղաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Սարիբեկ Արշակյանը
- Երանոս գյուղի բնակիչ, 100 տարեկան Ֆենիկ Փաշոյանը
- Սեւան համայնքի բնակիչ, 102 տարեկան Ինթիզար Մինասյանը
- Շատվան գյուղի բնակիչ, 102 տարեկան Արաքսյա Սարդարյանը։
Մարզպետի շնորհավորանքները տարեցներին են փոխանցել Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզպետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ՝ անձամբ այցելելով նրանց բնակարաններ։
Տարեցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ցուցաբերած ուշադրության համար։ 100-ամյա Մեխակ Ավետիսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին նվիրեց իր հեղինակած՝ "Պատառիկներ կյանքի ճանապարհից" գիրքը։
















