Նորություններ

Նշվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հիմնադրման 70 տարին 18.05.2022
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում հանդիսավոր արաողությամբ նշվեց հաստատության հիմնադրման 70-րդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հնագետ, թանգարանը հնագիտական բացառիկ ցուցանմուշներով հարստացրած հնագետ, Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ, հյուրեր եւ այցելուներ։ Թանգարանի գործունեության 70 տարիների պատմությունը ներկայացրեց գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ Ինչպես նշվեց զեկուցման մեջ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին՝ յոթանասուն տարիների ընթացքում գործելով տարբեր հասցեներում։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 17.05.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Զեկուցվող հարցերն առնչվում էին համայնքերի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, շրջակա միջավայրի սանիտարական մաքրության ապահովման, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային պաշտպանիչ գոտիները շինարարական աղբից զերծ պահելու, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարարտանյութերի մատակարարման գործընթացին օժանդակելու, մարզում վարձակալությամբ տրվող արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործման, կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների վկայագրման, համավարակի դեմ պատվաստումների, ապօրինի շինարարությունների կանխման, համայնքերի բնակավայրերում իրականացված ծառատունկի, ոռոգման շրջանի նախապատրաստման, ավտոբուսային կանոնավոր․․․

Խնամատար ընտանիքները պարգևատրվել են հավաստագրերով ու հուշամեդալներով 17.05.2022
Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը և գործընկեր հասարակական կազմակերպությունները մայիսի 12-ին համատեղ կազմակերպել են խնամատար ընտանիքների գնահատանքի արարողություն։ Հայաստանում խնամատար ընտանիքին ուղղված ծրագրը առաջին անգամ, որպես փորձնական ծրագիր, առաջին անգամ ներդրվել է Գեղարքունիքի մարզում՝ 2007 թվականին։ Նման ընտանիքների հայտնաբերման, հաշվառման և ձևավորման աշխատանքները մարզում իրականացվել են Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ։ 2007-2017 թվականներին Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 8 խնամատար ընտանիք, որտեղ ապրել է մինչև 18 տարեկան 9 երեխա, իսկ 2020-2022 թվականներին Գեղարքունիքի մարզում գրանցված է 2 խնամատար ընտանիք, որտեղ ապրում է 18 տարին չլրացած 7 երեխա։ Կազմակերպված միջոցառման ընթացքում հավաստագրերով և մեդալներով են պարգևատրվել խնամատար ընտանիքների մի շարք ծնողներ,

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աշխատանքային այցը «Սևանի իշխան» ՓԲԸ 17.05.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է «Սևանի իշխան» ՓԲԸ-ում։ Ընկերության գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել և ծանոթացել է ընկերության գործունեության ամբողջ ցիկլին, խոսել առկա խնդիրների մասին: «Սևանի իշխան» ՓԲԸ-ն իր գործունեությամբ նպաստում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը և լճի էկոհամակարգի բարելավմանը: Բացի այդ` ընկերությունը միտված է մի շարք հանրօգուտ նպատակների իրականացման. Էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի ենթատեսակների պահպանում, երկրի տնտեսական աճի խթանում` ձկնաբուծության և ձկնարտադրության ամբողջական արժեշղթայի կազմակերպմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի շրջանակներում կքննարկվեն առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև զարգացման նոր ծրագրեր:

Վարդենիս խոշորացված համայնքում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները 16.05.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի այն աշխատակիցներն,ովքեր ապրիլի 30-ին վերահսկել են մարզի համայնքներում կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը, շարունակում են համագործակցել այդ համայնքների հետ՝ շաբաթօրյակի ընթացքում անավարտ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Մայիսի 7-ին և 14-ին սանիտարական մաքրման, բարեկարգման, աղբահեռացման, աղբաթափման և աղբաթաղման աշխատանքներ են իրականացվել Վարդենիս խոշորացված համայնքի Արփունք և Կարճաղբյուր բնակավայրերում և վարչական տարածքներում։ «Վերջին երկու շաբաթների ընթացքում համայնքում կայացած շաբաթօրյակների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Արփունք և Կարճաղբյուր բնակավայրերի աղբավայրերի ծածկման աշխատանքներին։ Շաբաթօրյակի ընթացքում օգտագործվել է Վարդենիսի «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ողջ տեխնիկան։․․․
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետարանի այն աշխատակիցներն,ովքեր ապրիլի 30-ին վերահսկել են մարզի համայնքներում կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը, շարունակում են համագործակցել այդ համայնքների հետ՝ շաբաթօրյակի ընթացքում անավարտ մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Մայիսի 14-ին սանիտարական մաքրման, բարեկարգման, աղբահեռացման և աղբաթափման աշխատանքներ են իրականացվել Մարտունի խոշորացված համայնքում և նրա կազմում ընդգրկված բնակավայրերում, Մարտունի վարչական տարածքով անցնող Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի եզրերին, անտառներում և անտառամերձ տարածքներում, Արգիճի գետի ափամերձ հատվածներում։ Շաբաթօրյակի աշխատանքներին ընդգրկվել են Մարտունու համայնքապետարանի, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների, Մարտունու բժշկական և տարածաշրջանային քոլեջների ուսանողներ․․․


