Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ "Վերջին դասի" առթիվ 03.06.2022
Սիրելի շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված հիշարժան այս օրվա կապակցությամբ: Հասկանալի ու բնական է այն հուզմունքը, որ ապրում եք դուք՝ հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ, հրաշալի խորհուրդ ևս՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ իբրեւ ազատ ու անկախ Հայաստանում մեծացող սերունդ, դուք կյանք եք մտնում առավել անկաշկանդ մտածողությամբ, մեր անցած հերոսական մաքառումների քաջ գիտակցումով, ու պետության քաղաքացի լինելու պատասխանատվության զգացումով: Կրթված սերունդը միայն կարող Է լինել մեր երկրի հզորացման ու բարգավաճման երաշխիքը: Ես հավատում եմ մեր պետության ապագային, որի կերտողը դուք եք լինելու: Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները։
Միջոցառումների շրջանակում 2022 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 600 մլն դրամ, աջակցություն է ստացել շուրջ 900 շահառու։ Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։․․․
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի շենքում հանդիսավորությամբ բացվեց Գավառի մանկատան սան, Հ․ Թալալյանի անվան երաժշտական ուսումնարանի նկարչության բաժնի ուսանող Մարիամ Շահջանյանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալականհարցերի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի մանկատան, երաժշտական քոլեջի տնօրեններ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, հյուրեր։ Ցուցահանդեսում ներկայացված էին Մարիամ Շահջանյանի գեղանկարչական աշխատանքները, ձեռագործ գորգերը, պատրաստված տիկնիկները։․․․
Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի: Սահմանվում է նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները:

Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար համայնքներում կազմակերպվեցին զվարճալի միջոցառումներ 01.06.2022
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ խոշորացված համայնքների և մի շարք բնակավայրերի հրապարակներում, այգիներում, կրթամշակութային հաստատություններում և մանկապարտեզներում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Ամենուրեք կազմակերպվեցին կավճանկարչություն, նկարչություն բնության գրկում, տեղի ունեցան ձեռքի աշխատանքների, գեղանկարների և լուսանկարների ցուցահանդես–վաճառքներ, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ, կրկեսային շոու ծրագրեր, մրցույթներ, ֆոտոսեսիաներ։ Ներկայացվեցին համերգային ծրագրեր՝ համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների կատարումներով՝ հնչեցնելով ուրախ երգ ու պար, ծափ ու ծիծաղ՝ լի խաղերով, վառ գույներով և անկեղծ ժպիտներով։ Համայնքապետարանների կողմից տոնակատարության մասնակից փոքրիկներին և մանկապարտեզների սաներին բաժանվեցին քաղցրավենիքներ, փուչիկներ, նվերներ և պաղպաղակներ։․․․
Աշխարհի բոլոր երեխաներն ունեն սիրո ու ջերմության կարիք, ինչն էլ վստահաբար երկրի առողջ ապագայի գրավականն է։ Հունիսի 1-ը տարվա ամենաուրախ ու գեղեցիկ տոներից մեկն է։ Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր տոնի առթիվ։ Թող երջանկությունն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեզ, թող ձեր կյանքի ամեն մի օրը լի լինի անսպառ ուրախությամբ, երգ ու խնդությամբ։ Իսկ մեր՝ ավագներիս պարտքն է անել ամեն հնարավոր բան մեր մանուկների երջանկության ու բարեկեցիկ ապագայի համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին ու իրենց ծնողներին այս ջերմ օրվա առթիվ և մաղթում անամպ երկինք ու բարեկեցիկ ապագա։ Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ։


