Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

ՀՀ կառավարությանը փոխանցվեց ևս երկու մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը 11.11.2021

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցում Գեղարքունիքի և Լոռու մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը: Ծրագրի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի թիվ 27 դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Օքսաննա Զոտովան, պետական գերատեսչությունների և դեսպանատների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը մարզից ծրագրի շահառու դպրոցների ներկայացուցիչներ, հյուրեր:

Տեղեկացում

Տեղեկացում 11.11.2021

ՄԱԶԾ կողմից հայտարարված փողոցային լուսավորության համակարգերի արդիականացման մրցույթի հղումը և պայմանները...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչներին 10.11.2021

Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց իսպանական «Ակցիոնա» ընկերության՝ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության՝ Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռազին և«Ակցիոնա»-յի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր մարզպետի հետ քննարկել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մարզում կառուցվող հողմային կայանների աշխատանքային ընթացքին վերաբերող խնդիրներ, այդ ուղղությամբ մարզպետից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն: «Այս ծրագիրը ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որից 7 -ը ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ իրականացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում:...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ 10.11.2021

Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում ձևավորված և կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որն այսօր էլ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակում է կատարելագործվել, ինչին ակտիվ մասնակցությունը բոլորիս խնդիրն է: Վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա գործունեությունը կուղեկցվի նորովի արդյունավետությամբ և ընթացող բարեփոխումները կնպաստեն վերջինիս շարունակական կատարելագործմանը: Քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու, քանզի այս համակարգի հետագա կատարելագործման, ...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 10.11.2021

Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին մարզպետարանի գլխավոր քարտուղարը և մարզպետի օգնականները: Ընդունելության եկած քաղաքացիները դիմեցին դրամական օգնություն ստանալու, սոցիալական նպաստից օգտվելու, վթարային վիճակում գտնվող բնակարանների վերանորոգման, բազմաբնակարան շենքի տանիքի թարմացման, բնակարանի սեփականության իրավունքի ապահովման, վառելիքի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային խնդիրների լուծման և այլ հարցերով: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շուրջ 09.11.2021

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Հրազդանի վարչական տարածքում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով նախաձեռնող կողմի առաջարկով նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման աշխատանքներում ներգրավված «Sweco» միջազգային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 18:49:00