Նորություններ

ՀՀ կառավարության ծրագրերը հզոր հայրենիքի երաշխիք 22.07.2022
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի շուրջ 47 հազար 415 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բակային հատվածներ, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 32, Գագարին գյուղում՝ 5 բազմաբնակարան շենքերի բակային հատվածներ։
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Ըստ այդմ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի՝ ըստ ներքոնշյալ բնակավայրերի. Մոդուլային կթահարմալիրներ • ՀՀ Արագածոտնի մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ․․․
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացվել 54 351,5 դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր, 167 339,1 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, 138 284,5 դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան, 42 264,9 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման համար։

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք 21.07.2022
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կկազմեն բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 152 միլիոն 774 հազար 800 դրամ, որի 55 տոկոսը կամ 84 միլիոն 26 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 68 միլիոն 748 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Աշխատանքների ավարտից հետո Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի բոլոր՝ 2035 շահառուները կունենան հիմնանորոգված ու բարեկարգված բակային տարածքներ։

ՀՀ կառավարության ծրագրերը` հզոր հայրենիքի երաշխիք 20.07.2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի նոր գազատար՝ 2,5 կլիոմետր երկարությամբ։ Վարդենիկի նորաստեղծ թաղամասի գազատարի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 200 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան Վարդենիկի նորաստեղծ թաղամասի 300 ընտանիք։

Պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի 20.07.2022
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:․․․


