Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.10.2025

Սիրելի՛ մեծահասակներ, Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, որը լավագույն առիթն է՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու ձեր ունեցած բացառիկ դերակատարությունը մեր հասարակության պատմության, զարգացման ու մշակույթի պահպանման գործում։ Դուք այն սերունդն եք, որի իմաստությունը, փորձը և նվիրվածությունը ճանապարհ են հարթել մեզ համար։ Ձեր անցած ճանապարհը մեր բոլոր ձեռքբերումների հիմքում է, և այսօր մենք պարտական ենք ձեզ՝ խաղաղության, համերաշխության և բարեկեցության հիմքեր ստեղծելու համար։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ մեր մարզում այսօր ապրում են 100 տարին բոլորած 7 տատիկներ ու պապիկներ, ովքեր մեր սրտերի մեջ առանձնահատուկ տեղ ունեն։ Նրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, և նրանց կենսափորձը անգնահատելի արժեք է մեզ համար։ Այս օրը՝ ձեր տոնի առթիվ, ուզում եմ ընդգծել, որ պետության և հասարակության կարևոր առաքելությունն է ապահովել արժանապատիվ ծերություն բոլորի համար՝ ստեղծելով պայմաններ առողջապահական ծառայությունների հասանելիության, ․․․

Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա

Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա 01.10.2025

2025 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 163 երեխա, որից 86-ը՝ տղա, 77-ը՝ աղջիկ: 163 երեխաներից 29-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 99-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Աշխատանքային խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 29.09.2025

Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության սկզբում մարզպետը շնորհավորեց նորանշանակ խորհրդական Մանանա Գալստյանին և օգնական Սուրեն Գրիգորյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Քննարկման օրակարգում էին մարզի կենսագործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Մասնավորապես՝ Քաղաքաշինություն Ճանապարհաշինություն Տրանսպորտ և ենթակառուցվածքներ Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորում Նոր կառուցվող նախակրթարաններին տրանսպորտային միջոցների տրամադրում Աղբահանություն Մարզպետը տվեց նաև մի շարք հանձնարարականներ։ Այդ թվում՝ Համապատասխան գերատեսչությունների հետ կազմակերպել քննարկում՝ Ճամբարակի Տ․ Մեծի փողոցի թիվ 4 փլուզված շենքի քանդման և նորի կառուցման վերաբերյալ Նախաձեռնել ևս մեկ քննարկում՝ միասնական երթուղային ցանցի ձևավորման վերաբերյալ։ Խորհրդակցության արդյունքում մարզպետը ամփոփիչ հանձնարարականներով նախանշեց առաջիկա քայլերը՝ բարձրացված հարցերի արդյունավետ ու համակարգված լուծման նպատակով։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը համատեղ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը համատեղ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր 25.09.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանի հետ համատեղ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի միջև՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում «Հարեհաս» կենտրոններ բացելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է ունենալ թիրախային գործողությունների նախագիծ՝ ապահովելու «Հարեհաս» ծրագրի կայուն տարածումը ։ Իսկ կենտրոնների գործունեության նպատակը՝ մարզի կանանց կրթությունն ու ձեռնարկատիրությունների ստեղծումն է, ինչը կնպաստի գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը և դրանց զարգացմանը ։ Երկամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է ապահովել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի և մարզի համայնքների համագործակցությունը՝ «Հարեհաս» կենտրոնների տարածքների տրամադրման հարցում ։ Աջակցել «Հարեհաս» կենտրոնների բացման և այլ հնարավոր գործերում․ Աջակցել մարզում ծրագրի իրազեկման, հնարավոր շահառուների և անապահով ընտանիքների ցանկերի կազմման աշխատանքներին․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել  է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի նորանշանակ հրամանատար Աղասի Խաչատրյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի նորանշանակ հրամանատար Աղասի Խաչատրյանին 24.09.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային գումարտակի նորանշանակ հրամանատար Աղասի Խաչատրյանին և հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանին։ Ողջունելով պարեկային ծառայության ներկայացուցիչներին՝ մարզպետը շնորհավորել է Աղասի Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի մարզային պարեկային ծառայության և մարզպետի աշխատակազմի միջև արդյունավետ համագործակցության հաստատմանը։ Կարեն Սարգսյանը նշել է, որ 2023 թվականի հունվարի 21-ից Գեղարքունիքի մարզում ներդրված պարեկային ծառայությունը զգալի դրական ազդեցություն է թողել. բարելավվել է հասարակական կարգի պահպանությունը, նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը։․․․

Քաղաքացիների ընդունելություն Մարտունու համայնքապետարանում

Քաղաքացիների ընդունելություն Մարտունու համայնքապետարանում 24.09.2025

Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ինչպես նաև մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին մի շարք հարցերով, որոնք վերաբերվում էին՝ վառելափայտի ձեռքբերմանը, բնակարանի որոշակի հատվածի վերանորոգմանը, հողատարածքի վարձակալի անվանափոխմանը, հողատարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերմանը, և անձնական բնույթի այլ խնդիրներին։ Բոլոր դիմումները ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-14 18:22:13