Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ 11.03.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 10-ին Վարդենիսի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տեղում բավարարվեց մարզի ղեկավարին դրամական օգնություն տրամադրելու խնդրանքով ներկայացրած 4 քաղաքացիների դիմումները, կարգավորվեց նաև 1 քաղաքացու աշխատանքի հետ կապված խնդիրը: ,, Շեն,, բարեգործական հասարակական կազմակերպության մարզային համակարգողի հետ Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեց կազմակերպության կողմից մարզի սոցիալապես անապահով համայնքներում իրականացված և իրականացվելիք ծրագրերի հարցը: Վարդենիսի քաղաքապետի հետ մարզի ղեկավարը քննարկեց ...
Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեց Գեղարքունիքի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, որը մարզպետի հաստատմանն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից: Ծրագրի կատարված ու կատարվելիք կետերի շուրջ եղան...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150 ԱՄՅԱԿԻՆ 09.03.2015
Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում տեղի ունեցավ > խորագրով դաս-ցուցահանդես՝ նվիրված գեղանկարչության մեծ ռահվիրա Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին: Ցուցահանդեսի ընթացքում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Գյուրջյանը խոսեց Թերլեմեզյանի կյանքի ու գործունեության մասին, նշելով , որ Թերլեմեզյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում գտած և մեծ ժողովրդականություն վայելող նկարիչ է, սիրված ու գնահատված , որպես անձնվեր...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 06.03.2015
Պատվելի մայրեր, տիկնայք, քույրեր ու դուստրեր հայոց աշխարհի: Դուք եք Սուրբ երկունքի ու քնքշության կրողը, սիրո անխորտակ տաճարը, հայ ընտանիքի կերտման ու պահպանման սյունը, հայ տղամարդուն կորով ու եռանդ ներշնչողը: Միշտ ձեր փխրուն ափերի մեջ ենք մենք տեսնում մեր ազգի երջանկաբաղձ ներկան ու ապագան: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ, ցանկանում անձնական ու ընտանեկան անսպառ երջանկություն, քաջ առողջություն, ամենօրյա հաջողություններ, անհատնում սեր, երկար տարիների անհոգ կյանք, խաղաղ ու արարչագործ հայրենիք: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
Կանանց տոնի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի կրթության, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներին և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների կանանց: Երկարամյա անբասիր և հայրենանվեր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետը մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառի N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանին, Վարդենսի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Խլոյանին, Զոլաքարի N1միջնակարգ դպրոցի...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ 04.03.2015
Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի միջեւ: Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը ...


