Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Վարդենիսում էր

09.06.2015

Հունիսի 6-ին Վարդենիս քաղաքը տոնական տրամադրության մեջ էր: Ուրախ երգ ու պարի, ծափողջույնների ներքո տեղի ունեցավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման արարողությունը: Վարդենիսը` Արցախի հանրապետության Քարվաճառի շրջանից հետո հաջորդ կանգառն էր, որտեղով ճանապարհվեց օլիմպիական կրակը: Արարողությունը ներկա էին Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչներ: Բարի երթ մաղթելով դեպի համահայկական 6-րդ խաղեր` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր ելույթում նշեց. ,,1999 թվականից սկիզբ առած եւ շարունակվող Համահայկական խաղերն այսօր առավել հավակնոտ նպատակներ են դնում համայն հայության առջեւ` ազգահավաքման, հայոց պետականության շուրջ համախմբվելու, հայոց հայրենիքը վերակերտելու եւ հզորացնելու գերագույն նպատակներ: Այն, որ տարեցտարի Համահայկական խաղերը դառնում են ավելի ընդգրկուն, ավելի բազմաբովանդակ, խոսում է այն մասին , որ հեռու չէ Համահայկական իղձերի իրականացման օրը, որ մենք գտել ենք հայ ժողովրդի միաբանության հաստատման ճանապարհներից մեկը: Շնորհավորում եմ բոլորիս Համահայկական խաղերի բացման առթիվ, մաղթում խաղաղ երկինք, տոնական տրամադրություն, հաղթանակի սպասումներով ու բերկրանքով լի օրեր, մարզական ու անձնական նվաճումներ,,: Վարդենիս քաղաքում ամառային 6-րդ խաղերի մեկնարկի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից հետո ջահակիրները եւ պատանի մարզիկները ուղեւորվեցին Տաուշի մարզ: Իսկ տոնակատարությունը Վարդենիսում շարունակվեց: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մայիսի 9-ին, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու խորանում՝ Արցախի թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Պարգեւ Սրբազանի հադիսապետությամբ, մեծ տոնակատարությամբ: Նշենք, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով եւ օգոստոսի 2-ին կհասնի մայրաքաղաք Երեւան՝ ազդարարելով` Համահայկական ամառային 6-րդ խաղերի մեկնարկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:34:10