Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում

10.06.2015

Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված հուշագրի շրջանակներում հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային հերթական այցով մարզ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համաձայնագրի շրջանակներում մարզում վերջին երեք տարիների ընթացքում իրականացված ծրագրերին վերաբերող մանրամասներ: Խոսվեց նաև այս տարվա նոյեմբեր ամսին Իզեր դեպարտամենտի գլխավոր խորհրդում կայանալիք հանդիպման և հաջորդ երեք տարիների համար անելիքների պլանավորման մասին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55