Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանամերձ Վահան  գյուղն  90 տարեկան  է

Սահմանամերձ Վահան գյուղն 90 տարեկան է 27.07.2015

Հուլիսի 25-ին սահմանամերձ Վահան համայնքի բնակիչները աշխույժ իրարանցման մեջ էին: Առիթը գյուղի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունն էր: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային...

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ

Տեղի ունեցավ զորակոչային հանձնաժողովի նիստ 27.07.2015

Հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` ՀՀ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքային զինվորական կոմիսարները: Զինկոմները զեկուցեցին 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ անցկացման մասին` հույս հայտնելով, որ մինչև զորակոչի ավարտը պլանային առաջադրանքները...

Գավառի թատրոնին կից կստեղծվի գեղարվեստական խորհուրդ

Գավառի թատրոնին կից կստեղծվի գեղարվեստական խորհուրդ 24.07.2015

Գավառի` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնին կից այսուհետ գործելու է գեղարվեստական խորհուրդ: Այդ նպատակով հուլիսի 21-ին թատրոնում տեղի ունեցավ նիստ, որին հրավիրված էին մասնակցելու արվեստի տարբեր ոլորտների, մայրաքաղաքի տարբեր թատրոնների և Գավառի թատրոնի աշխատակազմի ներկայացուցիչներ: Նիստի մասնակից անդամները քննարակեցին թատրոնի ներկա կարգավիճակը, հանդես եկան առաջարկություններով և պայմանավորվածություն ձեռք բերվեց գեղարվեստական խորհրդի առաջիկա անելիքների վերաբերյալ կազմել աշխատանքային ընթացակարգ և հաջորդ նիստին այն ներկայացնել հաստատման: Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ , թատրոնում արդեն նկատելի է...

Տեղի ունեցավ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ

Տեղի ունեցավ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ 24.07.2015

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախագահությամբ: Օրակարգում քննարկվեց մարզի Ծովազարդ, Դդմաշեն, Ծաղկունք, Լճափ, Լանջաղբյուր համայնքներում 220 վոլտ Հայաստան-Իրան էլեկտրական գծի հենասյուների համար հատկացվող տարածքների հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ համապատասխան նյութերը ներկայացնել ...

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2015,, շախմատի միջազգային մրցաշարը

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2015,, շախմատի միջազգային մրցաշարը 21.07.2015

Հուլիսի 20-ին Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,,Սևանա լիճ - 2015,, շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, անհատ քաղաքացիներ: Մինչև մրցաշարի փակման հանդիսավոր արարողության մեկնարկը, ներկայացվեց փոքրիկ համերգային ծրագիր: Արարողությունը համընկավ շախմատի միջազգային օրվա հետ, որի առթիվ բոլորին, և հատկապես մրցաշարի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերում շնորհավորեցին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շախմատի ֆեդերացիայի...

Արտագնա խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

Արտագնա խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում 18.07.2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Մարզպետարանում հրավիրված արտագնա խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեց երկու մարզի առողջապահական խնդիրները: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առղջապահության նախարարի մարզ հերթական այցի նպատակն է քննարկել առկա խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման ուղիները: Արմեն Մուրադյանը մարզերի առողջապահության կազմակերպիչներին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերը` մեծապես կարևորելով դրանց արդունավետ իրականացումը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 16:39:34