Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արևագալին նվիրված ժամերգություն Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

02.03.2016

Մարտի 2-ին Գեղարքունյաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Արեւագալի ժամերգություն` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս Վարդապետ Դավթյանի: Այն պարբերաբար կատարվող ժամերգություններից է դարձել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմում: Արեւագալը Ներսես Շնորհալի Հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար:
Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք, լուսավոր հավատով ներծծված, փառաբանում էին Տիրոջ զորությունը:
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը, օրհնելով մասնակիցներին, նրանց մաղթեց Հայրենիքի շենացման դժվարին աշխատանքում ուժ, կորով, եռանդ եւ նշեց, որ ժամերգության ընթացքում հնչած շարականների, աղոթքների ու մաղթանքների մեջ իշխում են արեւ, ճառագայթ, լույս բառերը, որոնցով Շնորհալի հայրապետը համեմատում է Աստծո պարգեւած իրական լույսն ու ջերմությունը, ճառագայթն ու կյանքը եւ Քրիստոսին ներկայացնում որպես կենդանի լույս, ճառագայթ, արեգակ, ճանապարհ ու ճշմարտություն: Եվ այդ Աստծո լույսը իրենց գործի նվիրյալները պետք է տեսնեն հայրենի հավատքի մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38