Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն

09.03.2016

2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին անցկացվեց Հայկական բանակի 24-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2016 թվականի մարզային առաջնություն: Առաջնությունը նպատակ ուներ նպաստելու դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացմանը, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի հավաքական թիմի ձևավորմանը:
Մարզային առաջնությունը անցկացվեց երկու փուլով՝ տարածքային և մարզային: Այն անհատական էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 15 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վրկ. հավելումով: Մինչ 10 տարեկան պատանիների մրցաշարում մասնակցել են առնվազն 3-րդ կարգ ունեցող, մինչ 12, 14 և 16 տարեկան պատանիների մրցաշարում՝ առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները:
Տարածքային փուլի մրցումները անցկացվեցին 2016 թվականի փետրվարի 18-25-ը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում: Այս փուլում մրցումներին մասնակցել են շուրջ 400 պատանի շախմատիստներ:
Տարածքային փուլում հաղթող ճանաչված շախմատիստները՝ ըստ տարիքային խմբերի հետևյալ համամասնությամբ. մինչև 10 տարեկաններ՝ 4 տղա, մինչև 12 տարեկաններ՝ 2 տղա, մինչև 14 տարեկաններ՝ 2 տղա, մինչև 16 տարեկաններ՝ 2 տղա, մասնակցեցին մարտի 4-ին Նորատուսի մշակույթի տանը կազմակերպված մարզային փուլին: Նորատուս համայնքը հանդես եկավ առանձին թիմով: Մարզային փուլի մրցումները անցկացվեցին շվեյցարական մրցակարգով՝ յոթ խաղափուլով: Ծավալվեց հետաքրքիր և անզիճում պայքար: Ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին. մինչև 10 տարեկանների խումբ՝ Գայրանյան Տիգրան (Գավառ), Գապոյան Էդմոն (Վարդենիս), Հակոբյան Արման (Մարտունի), մինչև 12 տարեկանների խումբ՝ Սարգսյան Վարդան (Գավառ), Ղազարյան Սպարտակ (Մարտունի), Բաբայան Ռաֆիկ (Ճամբարակ), մինչև 14 տարեկանների խումբ՝ Զիրոյան Արսեն (Վարդենիկ), Միրզոյան Վահե (Մարտունի), Զիրոյան Տիգրան (Վարդենիկ), մինչև 16 տարեկանների խումբ՝ Բադոյան Արման (Վարդենիկ), Միրզոյան Դավիթ (Վարդենիկ) և Կոտոլկյան Հայրիկ (Գավառ):
Մարզային փուլի բոլոր մրցանակակիրները Նորատուս համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով:
Մրցումների արդյունքում ձևավորվեց մարզի հավաքական թիմը, որը մարտի 12-23 կմասնակցի Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36