Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային միջոցառում` Հայոց Սպարապետի ծննդյան տարեդարձի առթիվ

05.03.2016

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց,,Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ, պատանի երկրապահների երդման արարողություն,, մարզային հանդիսավոր միջոցառումը: Այն կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի , ԵԿՄ տարածքային բաժանմունքների և Գավառի քաղաքապետարանի համատեղ ուժերով: Արարողությանը մասնակցում էին ԵԿՄ մարզային ստորաբաժանումներից, պատանի երկրապահների ակումբներից , ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսից, մարզի տարածքում տեղակայված զինվորական զորամասերից, քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների մարզային ստորաբաժանումներից ներկայացված ջոկատները: Հանդիսավոր արարողության մեկնարկին միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակն հավերժացնող խաչքարին, որից հետո Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ պատանի երկրապահների օրհնության կարգ` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: Հանդիսավոր արարողությունը շարունակվեց քաղաքի հրապարակում, որտեղ մարզի տարածքների սերժանտական ակումբների ավելի քան 300` 10-14 տարեկան սաներ հանդիսավոր երդվեցին և համալրեցին պատանի երկրապահների շարքերը: Հնչեցին շնորհավորանքի, ողջույնի, հիշատակի և ոգեկոչման խոսքեր, ընթերցվեցին Սպարապետ Վազգեն Սագսյանի և ԵԿՄ Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ևս շնորհավորեց ներկաներին Հայոց Սպարապետի ծննդյան տարեդարձի և ,,Պատանի Երկրապահի,, օրվա առթիվ: ,, Տեսնելով այս պատանի երկրապահներին ակամայից հպարտություն ենք ապրում, քանզի նրանք մեր երկրի վաղվա զինվորն են, մեր հայրենիքը, հողն ու ջուրը պահողն ու պահպանողը: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև այն մայրերին, ովքեր, դաստիարակել են մեր երկրի սահմաններն անառիկ պահող զավակներ: Փառք ու պատիվ Հայոց բանակին, հայ զինվորին և ընկած տղերքին,, - իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը: Համաժողովրդական տոնի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ վարչության հուշամեդալ և պատվոգիր հանձնվեց զինծառայողների և զոհված ազատամարտիկների մայրերին: Տոնական միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան 2-րդ բանակային կորպուսի հետախուզական վաշտը, պատանի երկրապահների Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Քարվաճառի և Սևանի ակումբների կարատեի և բռնցքամարտի թիմերը: Միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց շարային երթով, որն ընդունեց ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ Բագրատ Հարությունյանը: Տոնական արարողությունը շարունակվեց Գավառի քաղաքային ենթակայության մշակութային հաստատությունների սաների երաժշտական կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06