Նորություններ
Հարգելի հայրենակիցներ: 70 տարի առաջ այս օրը հաղթականորեն ավարտվեց Խորհրդային Միության ժողովուրդների մղած Հայրենական մեծ պատերազմը ֆաշիստական Գերմանիայի դեմ, որը ձեռք բերվեց տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի, նյութական ահռելի կորուստների եւ տարիների հերոսական մաքառումների գնով: Այդ հաղթանակի մեջ իր ծանրակշիռ ավանդն ունեցավ նաեւ հայ ժողովուրդը` տալով հարյուրից ավելի հերոսներ, ականավոր զորահրամանատարներ, ավելի քան վեց հարյուր հազար զինվորներ, որոնցից երեք հարյուր հազարն ընկան ռազմադաշտերում կամ անհետ կորան: Այդ պատմական հաղթանակի շնորհիվ միայն Սովետական Հայաստանը փրկվեց թուրքական մահաբեր ներխուժումից` բռնելով շենացման ու զարգացման խաղաղ...

Հանդիսավոր նիստ և տոնական ցերեկույթ Մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2015
Մայիսի 8-ին Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի և Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ: Մինչ նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականի, Շուշիի ազատագրման և Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Փոխմարզպետը նախ շնորհավորեց Գեղարքունիքի մարզում ապրող Մեծ հայրենականի 89 վետերաններին և ողջ հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների առթիվ, Հայոց երկրին մաղթելով հզորացում ու բարեկեցություն, հայրենի սահմաններին ամրություն ու խաղաղություն...

Մայիսյան հաղթանակներին ընդառաջ 07.05.2015
Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզային գրադարանում, ,,Հաղթանակի Ճամփաներով,, խորագրի ներքո անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ: Նախաձեռնությունը գրադարանի տնօրինությանն էր: Ցերեկույթին իր մասնակցությունն ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Միջոցառման ծրագրում հանդես եկան գրադարանի ավագ և երիտասարդ տարիքի աշխատակիցներ, ակտիվ ընթերցողներ, դպրոցականներ: Վերջիններս պատմական տեղեկությունների, փաստավավերագրական ֆիլմերից ընտրված դրվագների միջոցով հանդիսատեսին ներկայացրին Մեծ հայրենականում հայազգի մեծաթիվ...

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում 05.05.2015
Մայիսի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՏԿԱԻ նախարարի առաջին կանգառը սահմանամերձ Վահան համայնքն էր: Նախարար Երիցյանը և մարզպետ Գրիգորյանը ծաղիկներ դրեցին Վահանում` Հայրենական մեծ պատերազմի և Վահանի ինքնապաշտպանության մարտերում զոհված մարտիկների հիշատակն հավերժացնող հուշահամալիրին: Այնուհետև նախարարն այցելեց Վահանի` 2012թվականին վերանորոգված մանկապարտեզ, ծանոթացավ տեղի հնարավորություններին և ընթացիկ աշխատանքներին...

Լանջաղբյուր համայնքում նշվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցը 04.05.2015
Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ կթամշակութային հաստատություններում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցին նվիրված հիշատակության միջոցառումները, որոնցից հերթականը տեղի ունեցավ Լանջաղբյուր գյուղի մշակույթի տանը: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ-բեմականացումը կազմակերպել էր Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ,Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, համայնքի բազմաթիվ անդամներ: Լանջաղբյուրի միջնակարգ...

Շախմատի մարզային առաջնությունում 04.05.2015
Ապրիլի 29-ին Գավառ քաղաքի շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի ՀՀ Գեղարքունիքի մարզային առաջնության մարզային փուլը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մարզային առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երկու փուլով՝ տարածքային և մարզային: Տարածքային փուլին մասնակցեցին շուրջ 250 շախմատիստներ: Մրցումներն անցկացվեցին ապրիլի 6-16-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում: Տարածքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3–րդ տեղերը գրաված շախմատիստները մասնակցեցին մարզային փուլի մրցումներին: Արդյունքում առաջին ...


