Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում ընտրվեցին ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլի մասնկիցները

11.11.2015

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացած ասմունքի հանրապետական 9-րդ փառատոնը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորության ներքո, նվիրված էր հայ անվանի բանաստեղծներ Վահագն Դավթյանին եւ Գեւորգ Էմինին: Փառատոնը պետք է ի հայտ բերեր Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների այն յոթ հաղթողներին, ովքեր այս տարեվերջին մարզը կներկայացնեն մայրաքաղաքում անցկացվող եզրափակիչ փուլում: Մրցանակային յոթ տեղերը տարիքային երկու խմբերում վիճարկում էին տարածքային փուլը հաղթահարած 37 դպրոցականներ, ովքեր մեկական բանաստեղծություն էին ներկայացնում Վահագն Դավթյանի եւ Գեւորգ Էմինի ստեղծագործություններից: Հանձնաժողովի գնահատման արդյունքներով` 11-14 տարեկանների խմբում առաջին երեք տեղերը գրավեցին Մարտունու N 2 հիմնական դպրոցի աշակերտներ Օվսաննա Պողոսյանը , Անահիտ Ժամհարյանը եւ Սարուխանի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Մերի Բունիաթյանը, 15-17 տարիքային խմբում` Մարտունու ավագ դպրոցի աշակերտ Սեյրան Սողոյանը, Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Հայկուշ Վարդանյանը եւ Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Մերի Ղարիբյանը: Կրտսեր մասնակիցներից փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեց Մարտունու N1 հիմնական դպրոցի աշակերտ Նառա Ավետիսյանը:Լրացուցիչ մեկ ուղեգիրը բաժին հասավ Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցի աշակերտ Շուշան Ջրաղացպանյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 16:32:16