Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` Գավառի մշակույթի տանը

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում` Գավառի մշակույթի տանը 10.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները մարզի տարածքի համայնքներում շարունակվում են: Գավառի քաղաքապետարանի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում ապրիլի 8-ին քաղաքի մշակույթի տանն անցկացվեց > խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառումն անցկացվեց Գավառի մշակույթի տան աշխատակիցների, քաղաքի երաժշտական, դուդուկի, երաժշտական ուսումնարանի աշխատակիցների ու լավագույն սաների մասնակցությամբ: Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Հուշ ցերեկույթի ընթացքում ընթերցվեցին...

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 09.04.2015

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Լճաշենի, Ծովակի, Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում և Գավառի դրամատիկական թատրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Անդրադարձ եղավ աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսա-տնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումների և...

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը 08.04.2015

Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղ համայնքում: Մարզի ղեկավարը նախ այցելեց օրերս անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժած տնտեսությանը, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին և խոստացավ աջակցել ընտանիքին հնարավորության սահմաններում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, ծանոթացավ կառույցի շենքային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 07.04.2015

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջապահական և անձնական բնույթի տարատեսակ խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 44 քաղաքացի, որոնցից 27-ի դիմումները բավարարվեցին տեղում` հատկացնելով դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումատուները 4-ն էին, պետպատվերի շրջանակներում բուժման գործուղվելու նպատակով` 3-ը, առողջարանային ուղեգրեր ձեռք բերելու նպատակով դիմումատուները` 4-ը, բնակարանային, կոմունալ և կենցաղային խնդիրների կարգավորման խնդրանքով` 3-ը, և ևս 3 քաղաքացի` պետության կողմից սահմանված սոցիալական ...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  հանդիպեց   մարզպետարանի աշխատակազմի կանանց և շնորհավորեց նրանց` մայրության և գեղեցկության  տոնի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպեց մարզպետարանի աշխատակազմի կանանց և շնորհավորեց նրանց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2015

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Պատվարժան մայրեր, տիկնայք եւ դուստրեր Հայոց աշխարհի: Մայրությունն ու գեղեցկությունը բնության կողմից մեզ տրված անփոփոխ հրաշալիքներ են, որոնցով են սկիզբ առել Սուրբ երկունքը եւ կյանքի հավերժության ճանապարհը: Հայոց աշխարհի գոյության ու շարունակության, արարման ու զորացման հիմքն եք դուք՝ ձեր ամուսիններին, զավակներին, հայրերին ու եղբայրներին ամենօրյա ջերմ, տիեզերական սիրով...

Կիրականացվի ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը

Կիրականացվի ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը 05.04.2015

Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 16:39:34