Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպությունը կվերանորոգի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը

25.08.2015

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ծրագրերի համակարգող Օֆելի Կատոին և նույն կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպումը կազմակերպվեց մարզի բուժկետերի վերանորոգում ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված էր համատեղ քննարկել մարզում առաջնահերթ համարվող բուժկետերի վերանորոգման, ինչպես նաև շինարարական կազմակերպություններ տրամադրելու վերաբերյալ հարցերը: Ըստ ներկայացվածի` 2015 թվականի ընթացքում ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպությունը Վարդենիսի տարածաշրջանում իրականացրել է առողջապահական ոլորտի աշխատակիցների վերապատրաստում, Ճամբարակի տարածաշրջանի համայնքներում բուժկետերի վերանորոգում, բժշկական սարքավորումներով վերազինում և շտապօգնության պայուսակների տրամադրում: Զրույցի ընթացքում ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ներկայացուցիչները հայտնեցին, որ այս տարի Գրենոբլ-Սևան համագործակցության շրջանակներում նախատեսվում է վերանորոգել նաև Սևան քաղաքի ,,Բողբոջ,, մսուր- մանկապարտեզի բուժկետը: Իսկ Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի աջակցությամբ վերանորոգման ծրագրում առաջարկվեց ընդգրկել Ճամբարակի տարածքի Վահան և Դպրաբակ համայնքների բուժկետերը: Փոխադարձ համաձայնության արդյունքում կարճ ժամանակահատվածում նշված կառույցներում կմեկնարկեն նախագծով նախատեսված աշխատանքները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44