Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի տարածքում ծանոթացավ բերքահավաքի ընթացքին

19.08.2015

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքի համայնքներում: Այրք համայնքի ցանքատարածություններում մարզպետը ծանոթացավ ցորենի բերքահավաքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց կարտոֆիլի ցանքատարածություններից ակնկալվող բերքի ցուցանիշներին վերաբերող հարցեր: Այրք համայնքում այս տարի 600 հեկտար տարածության վրա կատարվել է հացահատիկի, իսկ 65 հեկտարի վրա` կարտոֆիլի ցանք: Համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանի հավաստմամբ գարու միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմում է 15 ցենտներ, առանձին հատվածներում ավելի քան 20 ցենտներ, իսկ ցորենի միջին բերքատվությունը` 20-25 ցենտներ, առանձին հատվածներում` 30-35 ցենտներ բերք, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ պակաս է մոտավորապես 5ցենտներով: Նույն աղբյուրի վկայությամբ այս տարի Այրք համայնքում համեմատաբար բարձր բերք է սպասվում նաև կարտոֆիլի ցանքատարածություններից: 1 հեկտարից կանխատեսվում է հավաքել մինչև 40-45 տոննա կարտոֆիլի համախառն բերք: Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց հողագործներին չորային եղանակի պայմաններում առավել հետևողական լինել, որպեսզի ոռոգման և պարարտացման աշխատանքները ցանքատարածություններում կատարվեն ժամանակին, որը կապահովի բավարար բերքատվություն: Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ և Կախակն համայնքների դաշտերում Ռաֆիկ Գրիգորյանը դիտարկեց օրերս կարկտահարված ցանքատարածություններում տիրող իրավիճակը, կարտոֆիլի վնասված դաշտերում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքը, զրուցեց հողագործների հետ: Այնուհետև Մարզի ղեկավարը եղավ Վարդենիս քաղաքի N2 միջնակարգ և N3 հիմնական դպրոցներում, որտեղ ծանոթացավ տնտեսված միջոցների հաշվին կատարվող մասնակի նորոգման աշխատանքներին, դրանց վերաբերյալ տվեց ցուցումներ և հանձնարարականներ: Շինարարները հույս հայտնեցին, որ սահմանված ժամկետում կավարտեն նախատեսված` դասասենյակների ներքին հարդարման և սանհանգույցների կառուցման աշխատանքները և մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը պատրաստ կլինեն շահագործման:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55