Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Միասին-2015,, ճամբարը կրկին Սևանա լճի ափին է

19.08.2015

Օգոստոսի 17-ից «Սեւան» ազգային պարկի տարածքում գործում է «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2015» Համահայկական Երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարը : Արդեն յոթերորդ տարին է ինչ այն կազմակերպվում է Սևանա լճի ափին, անտառապատ հատվածում: Ճամբարը գործելու է 1 հերթափոխով, որի ընթացքում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Երեւանից, ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 16-23 տարեկան 500 երիտասարդներ, ընդգրկված` 18 ջոկատներում: Ճամբարային առօրյային այսօր տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մարզպետի տեղակալը շրջեց ,,Միասին,,-ի տարածքում, ծանոթացավ երիտասարդների համար ստեղծված կացարանային պայմաններին, նրանց զբաղվածությանը, զրուցեց ճամբարականների հետ , պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Ճամբարն ունի բովանդակային օրակարգ, հագեցած տարբեր խաղերով, դասընթացներով եւ ժամանցային ծրագրերով: Մարզպետի տեղակալը իր զրուցակիցներին փոխանցեց մարզի ղեկավարի պատրաստակամությունը, ճամբարին անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Նշենք նաև, որ «Միասին-2015» Համահայկական Երիտասարդական կրթական ֆորումի ճամբարը կգործի մինչև օգոստոսի 22-ը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36