Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 06.11.2014
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին անցկացվեց Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով մարզխորհրդի անդամները և նիստին հրավիրված անձինք մեկ րոպե լռությամբ հարգեցին ականավոր պետական ու հասարակական գործիչ, Գեղարքունիքի մարզի առաջին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը: Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության...

ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ 05.11.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Վարդենիսի տարածքի համայնքներ, որտեղ նա եղավ կրթական եւ առողջապահական հաստատություններում, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, համակարգերում առկա հիմնախնդիրներին, զրուցեց մանկավարժների եւ բուժաշխատողների հետ, համայնքապետարանների աշխատակազմերի, ավագանու անդամների եւ բնակիչների հետ քննության առավ ...
ՀԱՅ ԵՎ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 05.11.2014
Հաշվի առնելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Գեղարքունիքի մարզի համայնքները կազմակերպել են հանգանակություն` Իրաքի հյուսիսային մասի Սինջարի տարածքում ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդիներին օգնելու նպատակով: Ստորև ներկայացվում է Գեղարքունիքի մարզից հանգանակությանը մասնակից համայնքների ցանկը...

ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒ 31.10.2014
ՀՀ կառավարության 2014թվականի օգոստոսի 14-ի N 941 որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի համայնքներին հատկացվել է գարնանացան գարու, առվույտի և կորնգանի սերմացու: Այն նախատեսված է անհատույց տրամադրել մարզի բոլոր համայնքներին, ըստ բնակչության թվաքանակի: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալներով մարզ է ներկրվել ...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 8-ՐԴ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 31.10.2014
Հոկտեմբերի 31-ին Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան N1 հիմնական դպրոցում անցկացվեց հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական 8-րդ մանկապատանեկան մրցույթ փառատոնի մարզային փուլը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Փառատոնի մարզային փուլին մասնակցում էին ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2014
Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը Սևանի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակիցների թիվը 11-ն էր: Ընդառաջելով դիմումատուների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական դժվարին խնդիրները, մարզպետի տեղակալը վերջիններիս ցուցաբերեց դրամական աջակցություն:


