Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

06.06.2015

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 6-ին այցելեց Մարտունի քաղաքի երաժշտական դպրոց: Այստեղ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի աշնանը: Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 130 մլն դրամ, որը ներդրել է ,,Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը,,: Նշված գումարի 10 տոկոսը համաֆինանսավորել է Մարտունու քաղաքապետարանը: Շինարարության ավարտի առաջին ժամկետը, ըստ պայմանագրի, նախանշված էր 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, որը երկարաձգվել էր 1 տարով: Սակայն շինարարները չէին տեղավորվել նաև երկրորդ ժամկետի մեջ, որը տեղափոխվել էր նախ 2014թվականի նոյեմբեր, ապա 2015թվականի մարտ ամիս: Շինարարական կազմակերպության փոփոխության արդյունքում այժմ արագ թափով ընթանում են կիսատ մնացած աշխատանքները: Ռաֆիկ Գրիգորյանը մանրամասնորեն ծանոթացավ իրականացված և ընթացող շինարարությանը, դրա որակին, տվեց համապատասխան ցուցումներ: Շինարարական կազմակերպության ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին հավաստիացրեց, որ կշտկվեն թերությունները և մինչև այս ամսվա վերջ հիմնանորոգման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն: Իսկ նոր ուսումնական տարում Մարտունու երաժշտական դպրոցն իր գործունեությունը կշարունակի արդեն հիմնանորոգված և կահավորված շենքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:12:55