Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում

17.06.2015

Հունիսի 16-ին հերթական աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Ճամբարակի տարածքի Կալավան, Դպրաբակ, Ձորավանք եւ Անտառամեջ համայնքներում և տեղում ծանոթացավ համայնքներում կատարված աշխատանքներին, գործող բուժկետերի եւ դպրոցների շենքային ու աշխատանքային պայմաններին, բնակիչների կողմից բարձրացված հիմնահարցերին: Կալավանում եւ Անտառամեջում բնակիչներն առաջնահերթ համարեցին համայնքներ մտնող ճանապարհների նորոգման խնդիրը, ինչն անհնար է իրականացնել տեղական բյուջեների սուղ միջոցներով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզին ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում գումար հատկացնելուն պես համապատասխան միջոցներ կտրամադրվեն ճանապարհների նորոգման համար: Նույն համայնքների համար կարեւոր համարվեց նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերման խնդիրը, ինչի հնարավոր լուծումը մարզպետը գտնում է ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող ,,Համայքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում: Կալավանի բնակիչ, ,,Թայմլենդ,, տուրիստական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը մարզպետին ներկայացրեց տուրիստական առաջիկա ծրագրերը, որոնք ոչ միայն Կալավանում, այլ նաեւ մարզի մյուս համայնքներում կխթանեն տուրիզմի զարգացումը և հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր: Մարզպետը հայտնեց իր պատրաստակամությունը` տուրիզմի զարգացումը եւ երիտասարդների զբաղվածությունը խթանող ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Դպրաբակում Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպեց Դպրաբակի եւ Ձորավանքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին, զրուցեց նաեւ համայնքի բնակիչների հետ: Այստեղ հրատապ համարվեց դպրոցի շենքի տանիքի նորոգումը, սողանքից տուժած բնակարանների բնակիչներին փոխհատուցում տրամադրելու եւ խմելու ջրատարի 5 կիլոմետր երկարության արտաքին ցանցի կառուցումը: ,,Դպրոցի կտուրի նորոգման եւ սողանքից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարցերը մեր մասնագետների կողմից կուսումնասիրվեն տեղում, եւ հնարավորության դեպքում կձեռնարկվեն համարժեք քայլեր, իսկ ջրագծի արտաքին ցանցի կառուցմանը կաջակցենք դոնոր կազմակերպության տրամադրած միջոցներով,,- խոստացավ մարզպետը: Անտառամեջ գյուղում մարզպետը դրամական օգնություն հատկացրեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող, ճակատագրի բերումով այստեղ հայտնված մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկի ընտանիքին: Ձորավանքի դպրոցական շենքի ազատ տարածքում Դպրաբակի բուժամբուլատորիայի գործունեության հետագա կազմակերպումը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համարեց նպատակահարմար` մինչեւ վթարային վիճակում գտնվող ամբուլատորիայի շենքի ամրացման խնդրի լուծումը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:22:36