Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն հերթական աշխատանքային այցով Վարդենիսի տարածաշրջանում էր

11.06.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 10-ին հանդիպում ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա համայնքներում: Շատջրեք համայնքում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ` վերջիններիս հնարավորություն տալով ներկայացնել համայնքային բնույթի առաջնահերթ խնդիրներ: Շատջրեքցիները և համայնքի ղեկավարը խոսեցին գյուղատնտեսական աշխատանքների և ակնկալվող բերքի մասին, առաջ քաշեցին գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկի, կաթի մթերման ցածր գների, համայնքային կենտրոն և հանդիսությունների սրահ ունենալուն վերաբերող հարցերը: Նրանք ակնկալեցին մարզի ղեկավարի աջակցությունը հարևան համայնքի արոտավայրերից` պայմանագրային հիմունքներով օգտվելու խնդիրը կարգավորելու գործում: Մարզպետը խորհուրդ տվեց կաթի մթերման ուղղությամբ օգտվել Ակունքի ՙԷկոկաթ՚ ձեռնարկության ծառայությունից, որը կաթի մեկ լիտրը մթերում է ոչ թե 90 կամ 100, այլ 120 դրամով, իսկ արոտային տարածքներ վարձակալելու հետ կապված խնդիրը, ըստ մարզի ղեկավարի, հնարավոր կլինի կարգավորել միայն մարզպետարանի համապատասխան աշխատանքային խմբի կողմից կատարվելիք ուսումնասիրություններից հետո: Շատջրեքում Ռաֆիկ Գրիգորյանը ծանոթացավ նաև միջնակարգ դպրոցի շենքի անմխիթար վիճակին: Դպրոցի գրեթե վթարված տանիքից անձրևաջրերը ամբողջովին ներս են թափվում, քայքայելով ողջ կառույցը: Մարզի ղեկավարի կարծիքով, նման իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն նաև դպրոցի տնօրենն ու համայնքի ղեկավարը, քանզի փոքր ծավալի խնդիրները կարելի էր ժամանակին կարգավորել: Մարզպետը խոստացավ միջոցներ գտնել դպրոցի մի մասնաշենքի մասնակի վերանորոգման համար, ժամանակավորապես այնտեղ տեղակայելով դպրոցն ու համայնքայի կենտրոնը: Գեղամաբակ, Այրք, Ներքին և Վերին Շորժա համայնքների բնակիչներն առաջ քաշեցին խմելու և ոռոգման ջրի բացակայության խնդիրները, խոսեցին կաթի մթերման գներից: Այրքում եւ Ներքին Շորժայում մարդիկ դժգոհեցին ճանապարհների անբարեկարգ վիճակից: Մարզպետը նշված համայնքների կաթ արտադրող տնտեսություններին ևս խորհուրդ տվեց համագործակցել Ակունքի ՙԷոկաթ՚ ձեռնարկության հետ` նկատի ունենանլով մթերման համամատաբար բարձր գինը: Անդրադանալով Գեղամաբակի եւ Այրքի խմելու ջրատարների նորոգման կամ կառուցման խնդիրների` Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում դրանք գյուղնախարարության կողմից իրականացվող համապատասխան ծրագրում ընդգրկելու ուղղությամբ, իսկ Ներքին Շորժայի խմելու ջրի հարցի շուրջ որոշում կկայացվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: Մարզի ղեկավարը խոստացավ միջոցներ գտնել ` Այրք-Վերին Շորժա-Ներքին Շորժա ճանապարհների մասնակի հարթեցման եւ բարեկարգման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55