Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային հերթական այցը 08.04.2015
Աշխատանքային այցով ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղ համայնքում: Մարզի ղեկավարը նախ այցելեց օրերս անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով տուժած տնտեսությանը, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին և խոստացավ աջակցել ընտանիքին հնարավորության սահմաններում: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, ծանոթացավ կառույցի շենքային պայմաններին, զրուցեց բուժանձնակազմի հետ և քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր:

Քաղաքացիների ընդունելություն 07.04.2015
Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջապահական և անձնական բնույթի տարատեսակ խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 44 քաղաքացի, որոնցից 27-ի դիմումները բավարարվեցին տեղում` հատկացնելով դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումատուները 4-ն էին, պետպատվերի շրջանակներում բուժման գործուղվելու նպատակով` 3-ը, առողջարանային ուղեգրեր ձեռք բերելու նպատակով դիմումատուները` 4-ը, բնակարանային, կոմունալ և կենցաղային խնդիրների կարգավորման խնդրանքով` 3-ը, և ևս 3 քաղաքացի` պետության կողմից սահմանված սոցիալական ...
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Պատվարժան մայրեր, տիկնայք եւ դուստրեր Հայոց աշխարհի: Մայրությունն ու գեղեցկությունը բնության կողմից մեզ տրված անփոփոխ հրաշալիքներ են, որոնցով են սկիզբ առել Սուրբ երկունքը եւ կյանքի հավերժության ճանապարհը: Հայոց աշխարհի գոյության ու շարունակության, արարման ու զորացման հիմքն եք դուք՝ ձեր ամուսիններին, զավակներին, հայրերին ու եղբայրներին ամենօրյա ջերմ, տիեզերական սիրով...
Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի ...

Համայնքներում կներդրվի ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագիրը 03.04.2015
Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ,, Կրթական ծրագրերի կենտրոն,, ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանին: ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր` մարզի ղեկավարի հետ քննարկել մարզի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագրի շրջանակներում 2015թվականին իրականացվող ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր: ,,Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի,, կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության 75% ներդրմամբ և համայնքների 25% համաֆինանսավորմամբ...

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական շրջայցը 02.04.2015
Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի տարածքում տեղակայված հակաօդայի պաշտպանության զորամասերում: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում, սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով ...


