Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դաս-միջոցառում նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին

27.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում շարունակվում են կյանքի կոչվել միջոցառումներ, բաց դասեր, գրական-երաժշտական ցերեկույթներ և այլ բնույթի նախաձեռնություններ: Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների ուժերով դպրոցում անցկացվել է դաս-միջոցառում` նվիրված հայ եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին: Միջոցառումը կազմակերպել և անցկացրել է դպրոցի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի ուսուցչուհի Նորա Գոզեյանը: Մինչ դասի մեկնարկը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը: Դասասենյակում կազմակերպվել է մեծանուն բանաստեղծի կյանքի և գործունեության հետ առնչվող ցուցահանդես- դիտում, դպրոցականները տեսանյութերի միջոցով ներկայացրել են իրենց խոսքը, Վարուժանի անցած ստեղծագործական ուղին, ընթերցվել են նրա ռազմաշունչ և մարդկային գեղեցկությունը, ուժը, աշխատանքը փառաբանող ստեղծագործություններ, հնչել բանաստեղծի խոսքերով գրված երգեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38