Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական այց Վարդենիսի տարածքում

29.04.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլի 28-ին աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքում: Վարդենիսի քաղաքապետարանում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ Վարդենիս քաղաքային համայնքի, տարածքի Մաքենիս, Ազատ, Լճավան, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Ակունք գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին համայնքներում առկա սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրներ: Մարզպետը անդրադարձավ համայնքներում գործավարական փաստաթղթերում նկատված բացթողումներին և հորդորեց դրանք շտկել սեղմ ժամկետում: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց համայնքներում ՏԻՄ ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները կազմակերպել օրենքով սահմանված կարգով: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը դիտարկեց ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ Ծովակ համայնքում 18 հա տարածքի վրա կազմակերպված ծառատունկի ընթացքը, Ծովակ համայնքի ամբուլատորիայում ծանոթացավ բուժսպասարկման հետ կապված խնդիրներին, իսկ նույն համայնքի միջնակարգ դպրոցում` վերանորոգման կարիք ունեցող հանդիսությունների սրահի և մարզադահլիճի շենքային պայմաններին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38