Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման մարզային հանձնաժողովի հերթական նիստը

29.04.2015

Տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման մարզային հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը մասնակիցներին ներկայացրեց մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում կյանքի կոչված եւ իրականացվելիք միջոցառումների ցանկը: Մասնավորապես հանձնաժողովի կողմից ճշգրտվել է մարզի բոլոր տարածքներում ապրող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների անվանացանկը, հանրակրթական դպրոցներում պատրաստում են 70-ամյակը խորհրդանշող պատի թերթեր, վահանակներ, դպրոցականների շրջանում անցկացվել են ՙՄենք հաղթանակի սերունդներն ենք՚ թեմայով շարադրությունների մրցույթներ, արիության դասեր, ռազմամարզական, սպորտային եւ տարաբնույթ միջոցառումներ: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում թարմացվում են Մեծ Հայրենականի մասնակիցների լուսանկարները, փաստաթղթերը , հուշամեդալները, անձնական իրերը, իսկ մարզի արվեստի եւ գեղարվեստի դպրոցներում կազմակերպվում են ձեռքի աշխատանքների, նկարների եւ քանդակների ցուցահանդեսներ: Մարզի համայնքներում շարունակվում են Մեծ Հայրենականի եւ Շուշիի ազատագրման հերոսամարտերում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակն հավերժացնող հուշաձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքների կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները: Մարզային ծրագրի շրջանակներում ներառված մնացած միջոցառումները և կազմակերպչական բնույթի այլ հարցեր մարզի համայնքներում ու կրթամշակութային հաստատություններում կրում են շարունակական բնույթ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց հետևողական լինել և բոլոր տեսակի միջոցառումները կազմակերպել ու անցկացնել բարձր մակարդակով, ամենայն պատասխանատվությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38