Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշում եմ և պահանջում… վերտառությամբ միջոցառումների շարքը ՝ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում

27.04.2015

Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցում շարունակվում են հիշատակի միջոցառումները ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելեցին: Ապրիլ ամվա առաջին շաբաթից սկսած դպրոցի բոլոր դասարաններում անցկացվել են զրույց -դասախոսություններ ,,Ի՞նչ է ցեղասպանությունը,,, ,,Օսմանյան Թուրքիայի վարած հայահալած քաղաքականությունը 1896-1923 թթ-ին,, և ,,Հայ վրիժառուները,, թեմաներով, որոնք դպրոցականների համար ունեցել են ուսուցողական և ճանաչողական մեծ նշանակություն: Անցած շաբաթվա ընթացքում, միմյանց հաջորդելով, դպրոցում անցկացվել են ցեղասպանության թեմայով դասղեկական բաց դասեր: Դասաժամերի ընթացքում երեխաները երգել են հատվածներ Սուրբ Պատարագից, շարականներ ու հայրենասիրական երգեր, ասմունքել հատվածներ հայ դասական պոեզիայից, այնուհետև իրենց բեմադրած պարերով փորձել  ներկայացել եղեռնազարկ եղած,բայց զարթոնք ապրող հայ մարդու կերպարը: Վերջում ,,Ծիծեռնակաբերդ,, հուշակոթողի խորհրդապատկերի մոտ տեղի է ունեցել մոմավառություն և աղոթասացություն` 1,5 միլիոն սրբադասյալ նահատակների հոգիների համար: Վարդենիսի N 2 հիմնական դպրոցը անցկացրել է նաև ,,Մեր վերքերը դեռ բաց են,, խորագիրը կրող համադպրոցական ոգեկոչումի հուշ-ցերեկույթ: Միջոցառումը սկսվել է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի Համահայկական Հռչակագրի ընթերցմամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38