Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ճամբարականների հետ

24.08.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում:
«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ: Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին: Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ և երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել է ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 17-30-ը անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը զրուցել է ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին, նախորդ օրերին անցկացված տարաբնույթ միջոցառումներին: Երիտասարդները ներկայացրել են ճամբարի այս տարվա թեման՝ փոքր և միջին բիզնեսի զարգացվածությունը Հայաստանում: Թեմայի շրջանակներում ոլորտի մասնագետների աջակցությամբ ճամբարում կազմակերպվում են դասախոսություններ և մի շարք կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ճամբարականները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ինչպես նաև հնարավորություն ստանում հանդես գալու փոքրիկ ստարտափ առաջարկներով: Ճամբարի մշակութային և «Վիքի» ջոկատներ այցելելուց հետո, Նախագահը ծանոթացել է երիտասարդների ստարտափ նախագծերին:

Աղբյուր` /www.president.am/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55