Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց կանանց` տոնի առթիվ

04.03.2016

Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կազմակերպվեց ընդունելության, որի ընթացքում մարզի ղեկավարը երկարամյա ու անբասիր աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզի կրթության եւ առողջապահության բնագավառներում աչքի ընկած քսան աշխատողների: ,,Դուք շատ կարեւոր ոլորտներ եք սպասարկում, որտեղ պահանջվում է ջանադիր ու հոգատար աշխատանք և որն արժանի է մեծ գնահատականի: Համոզված եմ, որ այս խրախուսանքն ավելի կոգեւորի ձեզ ձեր պատասխանատու աշխատանքում: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ամենայն սեր ու բարիք, ընտանեկան ջերմություն, առողջություն ու անսպառ հաջողություններ, խաղաղ հայրենիք՚,- ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Բուժաշխատողներն ու մանկավարժները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին գնահատականի եւ խրախուսանքի համար, խոստանալով աշխատել ավելի նվիրումով ու պատասխանատվությամբ:
Կանանց տոնին ընդառաջ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր կին աշխատողներին: Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին մարզպետարանի աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ: ,,ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ` մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու, կյանքն ավելի բարեկեցիկ ու զարգացած դարձնելու համար: Դուք էլ ձեր հերթին մեծ ավանդ ունեք հայ ընտանիքի ամրության, մատաղ սերնդի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման մեջ, հանրային ծառայության ոլորտում եւ արժանի եք ձեր ընտանիքի եւ շրջապատի ամենաջերմ վերաբերմունքին ու մեծարմանը,, - մարզպետարանի կին աշխատողներին դիմեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել մարզի կանանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11