Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության պատասխանատուներին

02.03.2016

Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիայի ,,Աֆրատ,, տուրիստական հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատուներ Էվա Սենտ-Ամանին և Սեբաստիեն Ֆավիեին: Ֆրանսիացիների այցը բխում էր Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի Դեպարտամենտալ խորհրդի միջև գոյություն ունեցող համագործակցության ծրագրից: Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեց երկու կողմերի համատեղությամբ 2016 թվականին վերահրատակված ,,Գեղարքունիքի մարզի տուրիստական եռալեզու ուղեցույցը,, և,, Սևանա լիճ,, եռալեզու տուրիստական քարտեզը: ,,Աֆրատ,, տուրիստական հասարկական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն ևս մեկ անգամ անդրադարձավ համագործակցության շրջանակներում 2012-15 թվականներին Իզերի դեպարտամենտալ խորհրդի կողմից Գեղարքունիքի մարզում կյանքի կոչված ծրագրերին, ապա համառոտ խոսեց 2016-18 թվականների այն անելիքների մասին, որոնց վերաբերյալ կազմված ծրագրերի ցանկը Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կողմից կհաստատվի առաջիկայում: Գեղարքոունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Իզերի դեպարտամենտալ խորհրդին համագործակցության շրջանակներում մարզում կատարված աշխատանքների համար, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց համագործակցության շարունակականության ապահովման հարցում, հույս հայտնելով, որ երկու կողմերի միջև այս տարի վերաստորագրվելիք հուշագրի արդյունքում ավելի տեսանելի և շոշափելի կլինեն համագործակցության ուղղություններն ու անելիքները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38