Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի հերթական նիստը

Անցկացվեց Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի հերթական նիստը 12.08.2015

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի օրակարգում ,,Մեծ Մասրիկի ԱԱՊԿ,, ,, Գեղամասարի ԱԱՊԿ,, ,,Լճափի ԱԱՊԿ,, ՓԲԸ, ,,Շատջրեքի միջնակարգ դպրոց,, ,, Գեղամաբակի հիմնական դպրոց,, ,,Գեղարքունիքի միջնակարգ դպրոց,, և ,,Գավառի N 7 միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ- ներում անցկացված ներքին աուդիտի աշխատանքների` աուդիտորական հաշվետվությունների քննարկումն էր: Վեր հանվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպություններում բացահայտված ֆինանսատնտեսական բնույթի մի շարք բացթողումներ և...

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայց կատարեց մի քանի դպրոցներում

Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային շրջայց կատարեց մի քանի դպրոցներում 04.08.2015

Օգոստոսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածքի այն համայնքների դպրոցներում, որտեղ տնտեսված միջոցների հաշվին կատարվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Ձորագյուղ համայնքի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական, Ներքին Գետաշեն համայնքի N 2, Մարտունի քաղաքի N 3, Գեղհովիտ համայնքի N 1 և 2 միջնակարգ դպրոցներում մարզի ղեկավարը ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին և որակին, շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկեց աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները,դրանց արդյունավետ կարգավորմանն ուղղված հարցեր...

,,Բաց դռների օր,,    ,,Նորք -Մարաշ,, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից

,,Բաց դռների օր,, ,,Նորք -Մարաշ,, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից 31.07.2015

Հուլիսի 31-ին Գավառ քաղաքի բժշկական կենտրոնում առողջապահական ,,Բաց դռների օր,, անցկացրին Երևան քաղաքի ,,Նորք- Մարաշ,, բժշկական կենտրոնի սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Գեղարքունիքի մարզպետարանի և ,,Նորք-Մարաշ,, բժշկական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ իրականացված այս միջոցառումը ըստ կազմակերպիչների` նպատակ ունի աջակցել մարզային կենտրոնների բժիշկ- մասնագետներին և ի շահ հիվանդի, գտնել համագործակցության արդյունավետ ձևաչափ: Գավառի բժշկական կենտրոնում հետազոտման ներկայացան մոտ 105 այցելու, որոնցից 15-ը երեխաներ` սրտի, իսկ 60-ը` անոթային խնդիրներով: Մասնագետների կողմից կատարվեց հիվանդի էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն և առավել թեթև խնդիրներ ունեցողներին...

Հայրավանքում անցկացվեց ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը

Հայրավանքում անցկացվեց ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնը 30.07.2015

Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզպետը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Տերտերյանի ժամանակը փառատոնը հայ-ռուսական...

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է  Գեղարքունիքի մարզում

ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 30.07.2015

Հուլիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Լճաշեն համայնքում նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել և մասնագետների հետ դիտարկել է համայնքի տարածքում գտնվող ամրոց բնակատեղիի (կիկլոպյան ամրոց) կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման նախագիծը: Ըստ տրամադրված տեղեկատվության 2008 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 16 մլն դրամի շրջանակներում մեկնարկել է Լճաշենի բերդի կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման աշխատանքները, իսկ 2009 թվականին իրականացվել են մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքներ...

Մարզի  դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ

Մարզի դպրոցներում իրականացվում են մասնակի վերանորոգման աշխատանքներ 28.07.2015

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում քննարկում մարզի 21 հանրակրթական հաստատություններում տնտեսված միջոցների հաշվին վերանորոգման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին տեղեկատվություն ներկայացրին իրենց կազմակերպության կողմից դպրոցներում ըստ նախագծանախահաշվային փաստաթղթի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, անդրադարձան այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերի: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետարանում ձևավորված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 16:39:34