Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան հերթական հաշվետվությամբ

16.03.2016

2014-15 թվականների համադրման արդյունքների և 2016թվականի 2 ամիսների աշխատանքային գործունեության հաշվետվությումբ մարտի 15-ին մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան մարզպետին: Վերջիններս ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների աշխատակազմերի կողմից իրականացված աշխատանքները` կապված նպաստառուների ցուցակների և փաստաթղթերի վերանայման, տեսուչների կողմից խոսցելի ընտանիքներում իրականացվող տնային այցերի արդյունքում որոշ անճշտությունների և թույլ տրված թերությունների կարգավորման, նոր փաստագրումների ուղղությամբ իրականացվող հետևողական և մանրազնին աշխատանքների հետ: Գործակալությունների պետերը որոշ անճշտություններ կապեցին նաև համապատասխան կառույցների կողմից քաղաքացուն տրամադրած ոչ արժանահավատ տեղեկանքների հետ: Ըստ զեկուցումների այս ուղղությամբ ևս իրականացվում են կրկնակի ուսումնասիրություններ և նպաստառուների ցուցակներից դուրս մնացած ընտանիքներից կատարվում են հետգանձումներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզի սոցիալական աջակցության  տարածքային գործակալությունների կողմից բացահայտվել են ոչ օրինական ճանապարհով նպաստառուների ցուցակներում ընդգրկված 198 ընտանիք, որոնցից այս պահի դրությամբ հետգանձվել է մոտ 5 մլն դրամ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հորդորով, օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է տնտեսված միջոցները տրամադրել հասցեական սկզբունքով, հաշվի առնելով ընտանիքների կարիքավորության աստիճանը, ուշադիր լինել նաև սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք ունեն զինվորական ծառայության մեջ գտնվող և ուսանող անդամներ: Ամփոփելով ներկայացված հաշվետվությունները, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարարեց ևս մեկ անգամ համակարգում իրականացնել խիստ հաշվառում, վերանայել նպաստառուների ցուցակներում ընդգրկված ընտանիքների տվյալների ճշտությունները, սահմանված կարգով փաստաթղթային հիմնավորումների արդյունքում ցուցակները մաքրել անօրինական ճանապարհով ընդգրկված ընտանիքներից և 1 ամսյա ժամկետում զրոյական տեսքի բերել վճարված գումարների հետգանձման աշխատանքները: Մարզի ղեկավարը  գործակալությունների պետերին միաժամանակ հանձնարարեց սպասարկվող համայնքներում կատարել տեսուչների փոփոխություն, յուրաքանչյուր ամիս մարզպետին հաշվետվություն ներկայացնել ընթացիկ աշխատանքների մասին: Համակարգում նկատված թերությունների և անճշտությունների համար հանձնարարվեց  գործակալությունների պետերի նկատմամբ  կիրառել  կարգապահական տույժ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05