Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ընթացքի մեջ է ,,Տուբերկուլյոզի հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում,, ծրագիրը

24.03.2016

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ՙՏուբերկուլյոզի հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում՚ ծրագիրը, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզի բժշակական կենտրոններում անցկացվում են ՙԲաց դռների՚ օրեր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապավության վարչության պետ Անուշ Պողոսյանը, ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ շաբաթվա ընթացքում, Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ կազմակերպված ՙԲաց դռների օր՚ միջոցառմանը ՙՏուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ բժիշկների կողմից հետազոտվել է 60 հիվանդ, ովքեր ունեցել են թոքային եւ արտաթոքային խնդիրներ: Հետազոտությունն անցկացվել է անվճար: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ, 4 կասկածելի դեպք: Նշված խնդիրներով 5 հիվանդների հետազոտությունները շարունակվել են ՙՏուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնում՚: Այս շաբաթ թոքային եւ արտաթոքային խնդիրներ ունեցող հիվանդների երկօրյա հետազոտություն է տեղի ունեցել Վարդենիսում, որի ժամանակ ՙՏուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ բժիշկների կողմից հետազոտվել է 530 քաղաքացի: Առաջիկա շաբաթների ընթացքում թոքային եւ արտաթոքային խնդիրներ ունեցող հիվանդների համար ՙԲաց դռների օրեր՚ կհայտարարվեն նաեւ Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի առողջապահական հաստատություններում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05