Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օրեր մարզի գյուղական համայնքներում

22.03.2016

Ելնելով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի`  մարտի 9-ին մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ ունեցած հանդիպման ընթացքում բնակչության բուժսպասարկման վիճակը բարելավելու նպատակով տրված հանձնարարականից, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկների ուժերով մարզի գյուղական համայնքներում կազմակերպվելու են առողջապահական բաց դռների օրեր, որոնք հետազոտվողներին հնարավորություն կտան վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Համաձայն մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կազմված ժամանակացույցի, անցած շաբաթ բաց դռների օր կազմակերպվեց Արծվանիստ, Լճափ, Շորժա և Արտանիշ համայնքներում, որոնք անցկացրեցին մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկներից ձևավորված աշխատանքային խմբերը, որոնց  թվում  էին էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան, վիրաբույժ, ուռոլոգ, անոթային վիրաբույժ և գինեկոլոգ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ, աշխատանքային խմբերը համայնքներում հետազոտել են մոտ 130 հիվանդի, որոնցից 45-ին` Արծվանիստում, 40-ին` Լճափում, 35-ին` Շորժայում և Արտանիշում: Նույն աղբյուրի հավաստմամբ հայտնաբերված առողջապահական խնդիրներով հիվանդները ուղեգրվել են մարզի բժշկական կենտրոններ, որտեղ կկազմակերպվի նրանց հետագա ախտորոշումն ու բուժումը: ,,Շատ կարևոր միջոցառում է իրականացվում մարզի բնակչության համար,քանզի նման այցերը մեծապես նպաստում են բազմապիսի հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և դրանց բուժմանը: Համոզված եմ, որ մարզի նեղ մասնագետ բժիշկների մասնագիտական ունակությունները և բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությունը կբավարարի հիվանդների մոտ ի հայտ եկած խնդիրների շուտափույթ կարգավորմանը,, մեր ունեցած զրույցում նշեց վարչության պետը: Այս շաբաթ կկազմակերպվի հերթական բաց դռների օրը ևս մի քանի համայնքներում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05