Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հադիպում Սևան քաղաքի բուժաշխատողների հետ

11.03.2016

ՀՀ կառավարության 2015թվականի հուլիսի 2-ի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 26-ի որոշումների արդյունքում ,,Սևանի հիվանդանոց,, եւ ՙՍեւանի պոլիկլինիկա՚ պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են, ստեղծելով ,,Սևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ, ծառայությունները տեղակայելով նախկին ,,Սևանի հիվանդանոց,, և ,,Սևանի պոլիկլինիկա,, ՓԲԸ-ների մասնաշենքերում, գործելով նորաստեղծ բժշկական կենտրոնի կազմում: Պետռեգիստրում ավարտվել է  նաև նորաստեղծ բժշկական կենտրոնի գրանցման գործընթացը :Դրան հաջորդել է Գեղարքունիքի մարզպետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, հանձնընդունելության եւ կադրային վերանշանակումների կազմակերպումը: Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի հիվանդանոց եւ Սեւանի պոլիկլինիկա՝ հանդիպելով երկու արդեն նախկին հաստատությունների բուժանձնակազմերի հետ եւ պարզաբանելով Սեւանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման անհրաժեշտությունն ու նպատակները, առաջնահերթ քայլերը, նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման ու ավարտի մոտավոր ժամկետները: ,,Առողջապահական այս երկու ձեռնարկությունների միավորման արդյունում մենք ձգտում ենք Սեւանում ունենալ արդի չափորոշիչներին համապատասխան եւ բնակչությանը բարձրորակ բուժծառայություններ մատուցող բժշկական կենտրոն: Սեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար շուտով կհայտարարվի մրցույթ, սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով կիրականացվեն գնումները՚,-հավաստեց մարզի ղեկավարը: Ըստ մարզպետի՝ Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարում եւ կավարտվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:ՙՇուտով ավարտվելու են շենքի նախագծման աշխատանքները, որոնք կներկայացվեն ՙՀամաշխարհային բանկի՚ հաստատմանը: Շինարարի ընտրության համար եւս կհայտարարվի մրցույթ: ՙՀամաշխարհային բանկի՚ կողմից համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո շինարարությունը կսկսվի, բնականաբար, այս տարվա ընթացքում:Նոր շենքը կկառուցվի Սեւանի պոլիկլինիկայի տարածքում՝ Սեւան քաղաքի կենտրոնում, որով այն ավելի մատչելի կլինի բնակչության բուժսպասարկման համար՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետը կարեւորեց նաեւ նորաստեղծ բուժհաստատության ֆինասական միջոցների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը, ինչպես նաեւ բարձրակարգ բուժսպասարկում իրականացնող բուժանձնակազմ ունենալը:ՙՊետության կողմից հատկացված միջոցները եւ համավճարները պետք է ծախսվեն նպատակային, օրենքով սահմանված կարգով, առանց ավելորդ շռայլումների: Այդ դեպքում մենք եւ աշխատավարձեր բարձրացնելու, եւ պահանջված տեխնիկական վերազինումներ կատարելու հնարավորություն կունենանք: Անչափ կարեւոր է նեղ մասնագետ բժիշկներ ունենալը, որի դեպքում միայն սեւանցիներն առավել շատ կվստահեն տեղի կադրերին՚,- նշեց մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06