Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրավիրվեց ներքին աուդիտի հերթական նիստը

Հրավիրվեց ներքին աուդիտի հերթական նիստը 31.03.2016

Մարտի 23-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2016 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեց > ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները: Քննարկվեցին աուդիտի ընթացքում նշված կազմակերպությունում բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Կատարված խախտումների համար ընկերության տնօրենը ենթարկվեց կարգապահական տույժի: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան:

,,Մանկական գրականության շաբաթը,, մեկնարկեց Գեղարքունիքի մարզից

,,Մանկական գրականության շաբաթը,, մեկնարկեց Գեղարքունիքի մարզից 30.03.2016

Մարտի 29-ից հանրապետությունում անցկացվող ,,Մանկական գրականության շաբաթ,, ամենամյա միջոցառման մեկնարկն այս տարի տրվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ՀՀ ,, Գրողների միության,, նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող միջոցառման բացումը մայրաքաղաքից տեղափոխվել է մարզեր, ,,Դրանով իսկ կենդանի շփում ապահովելով մարզերի դպրոցահասակների և ստեղծագործողների միջև,,- իր խոսքում նշեց ՀՀ ,,Գրողների միության,, նախագահ Էդուարդ Միլիտոնյանը : Մարտունի քաղաքի համար 2 հիմնական դպրոցի դահլիճում հավաքված կրտսեր տարիքի բազմաթիվ դպրոցականներ հնարավորություն ունեցան անձամբ տեսնելու և ունկնդրելու...

Մարզի համայնքներում անցկացվեց հեթական ,,Բաց դռների օրը,,

Մարզի համայնքներում անցկացվեց հեթական ,,Բաց դռների օրը,, 29.03.2016

Մարզի գյուղական համայնքներում կազմակերպվող առողջապահական ,,Բաց դռների օրեր,, միջոցառումը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ իրականացվող միջոցառման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Մարտի 26-ին մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկների ուժերով կազմակերպվեց հերթական ,,Բաց դռների օրը,,: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ Սարուխան, Ծովինար, Գետիկ և Անտառամեջ համայնքներում հետազոտվել են 91 քաղաքացի, որից 37- ական` Սարուխան և Ծովինար համայնքներում, իսկ 17 քաղաքացի Անտառամեջ և Գետիկ...

Ավագ շաբաթվան նվիրված միջոցառումներ դպրոցականների մասնակցությամբ

Ավագ շաբաթվան նվիրված միջոցառումներ դպրոցականների մասնակցությամբ 25.03.2016

Ավագ շաբաթվա հինգշաբթի օրը Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի կարգ: Եկեղեցին լի էր տարբեր դպրոցներից ժամանած բազմաթիվ աշակերտներով: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը լվաց աշակերտների ոտքերը, ի նշան Հիսուս Քրստոսի խորհրդավոր ընթրիքի ժամանակ աշակերտների ոտքերի լվացման, որին հաջորդեց յուղի օրհնության կարգը: Զատկական տոնակատարություններն ավարտվեցին Գավառի երկրագիտական թանգարանում: Այստեղ Սուրբ Զատկին կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին բնորոշ խորհրդանիշերի զարդարանքներով դիմավորեցին այցելուներին: Գարնան վերազարթոնքի կամ բնության հարության, Մեծ պահքի խորհրդի ...

Տուբերկուլյոզի կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետները ,,Բաց դռների,, օր անցկացրին Գավառի պոլիկլինիկայում

Տուբերկուլյոզի կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետները ,,Բաց դռների,, օր անցկացրին Գավառի պոլիկլինիկայում 25.03.2016

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և տուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում կենտրոնի մասնագետները հերթական ,,Բաց դռների,, օր անցկացրին Գավառ քաղաքի պոլիկլինիկայում: Մարզում թոքային խնդիրներ ունեցող հիվանդները տեղի մասնագետների աջակցությամբ այս անգամ հնարավորություն ունեցան տեղում հետազոտվել ազգային կենտրոնից գործուղված արտաթոքային մասնագետի, թոքախտաբանի և մանկաբույժ-թոքախտաբանի կողմից: Հետազոտությունն անցկացվում էր անվճար: Մարզի բուժհիմնարկներում կատարվող ռենտգեն և լաբորատոր ...

Մարզում ընթացքի մեջ է  ,,Տուբերկուլյոզի հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում,, ծրագիրը

Մարզում ընթացքի մեջ է ,,Տուբերկուլյոզի հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում,, ծրագիրը 24.03.2016

Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ՙՏուբերկուլյոզի հայտնաբերում, ախտորոշում եւ բուժում՚ ծրագիրը, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզի բժշակական կենտրոններում անցկացվում են ՙԲաց դռների՚ օրեր: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապավության վարչության պետ Անուշ Պողոսյանը, ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ շաբաթվա ընթացքում, Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ կազմակերպված ՙԲաց դռների օր՚ միջոցառմանը ՙՏուբերկուլյոզի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ բժիշկների կողմից հետազոտվել է 60 հիվանդ, ովքեր ունեցել են թոքային եւ արտաթոքային խնդիրներ: Հետազոտությունն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 15:26:23