Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերը նվիրատվությամբ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը հանձնելու խնդիրը

13.05.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Գեղարքունիքի մարզի առանձին համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգերը նվիրատվության կարգով ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը հանձնելու ՀՀ կառավարության արձանագրային որոշման իրագործման հետ կապված հարցերը:Քննարկումը տեղի ունեցավ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ սպասարկման ոլորտում գտնվող համայնքների ղեկավարների, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչների,Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:ՙՀՀ կառավարության արձանագրային որոշումն իրագործելու ուղղությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:Նվիրատվությամբ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ին պետք է անցնեն այն համայնքների ջրամատակարարման համակարգերը, որոնք այժմ գտնվում են նույն կազմակերպության սպասարկման տիրույթում:Կառավարության որոշումը բխում է մարզի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով նոր միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունից՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Քննարկման ընթացքում առարկություններ ներկայացրին Շատջրեքի, Ծակքարի եւ Ներքին Գետաշենի համայնքների ղեկավարները՝ մարզպետին խնդրելով համապատասխան գերատեսչություններ ներկայացնել իրենց համայնքներում ծագած խնդիրները, որոնց կարգավորման դեպքում եւս իրենք առարկություն չեն ներկայացնի:ՙՄենք ամեն ինչ անում ենք համայնքների ջրամատակարարումը բարելավելու եւ սպասարկման որակը բարձրացնելու համար: Եթե խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է քննարկենք, փորձենք կարգավորել այդ խնդիրները, որպեսզի սպասարկող ու սպառող կողմերի միջեւ հարթվեն բոլոր տարաձայնությունները՚,-նշեց մարզպետը: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի՝ նվիրատվության կարգով առաջիկայում ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ օգտագործմանը կհանձնվեն Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Վարդենիս, Սեւան քաղաքների, Լիճք, Ծակքար, Ներքին Գետաշեն, Գանձակ, Կարմիրգյուղ, Սարուխան, Հայրավանք, Նորատուս, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Ծովագյուղ, Վարսեր, Շատջրեք գյուղերի ջրամատակարարման համակարգերը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59