Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախախար Դավիթ Լոքյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

12.05.2016

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մայիսի 11-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում, որտեղ այցելել է սահմանամերձ Վահան, Ճամբարակ և Շորժա համայնքներ: Այցի ամբողջ ընթացքում նախարարին ուղեկցել է Գեղարքունիք մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Սահմանամերձ Վահան համայնքում նախարար Դավիթ Լոքյանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Վահան համայնքում համայնքապետի հետ նախարարը քննարկել է գյուղի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցեր: Գյուղը չունի խմելու ջրի խնդիր, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով համայնքը շուտով կապահովվի գյուղտեխնիկայով: Սահմանամերձ Վահանում նախարարը այցելել է համայնքի մանկապարտեզ, ծանոթացել մանկապարտեզի շենքային պայմաններին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 43 երեխա:
Այնուհետև Ճամբարակի համայնքապետարանում Դավիթ Լոքյանը հանդիպմանը ներկա տարածաշրջանի համայնքապետերին է ներկայացրել տարածաշրջանի համար մշակված վարչատարածքային բարեփոխման նախնական մոդելը, որով նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանում ստեղծել խոշորացված համայնքների երեք փունջ՝ անտառամերձ համայնքների փունջ, Սևանա լճի ափամերձ համայնքների փունջ՝ Շորժա կենտրոնով և Ճամբարակի հարակից համայքների փունջ` Ճամբարակ կենտրոնով: Ափամերձ համայնքների փունջը կծառայի նաև որպես զբոսաշրջային կենտրոն:
Հայաստանի մյուս տարածքների համեմատ Ճամբարակի տարածաշրջանն ունի աղքատության, ենթակառուցվածքների զարգացվածության խնդիրներ, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այստեղ ամենացածրն է: Դավիթ Լոքյանը նշել է, որ պետությունը համայնքների խոշորացման ծրագիրը դիտարկում է որպես տարածքների զարգացման հնարավորություն. ֆինանսական միջոցների համախմբման, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների կողմից խոշորացվող համայնքներում իրականացվող տարբեր տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով հնարավոր կլինի համայնքերում ստեղծել ավելացված արժեք, եկամտաբեր արտադրություններ: Խոշորացվող առաջին 14 փնջերում միայն դոնոր կազմակերպությունների կողմից (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Եվրոպական միություն, Շվեյցարիայի զարգացման գործակալություն) նախատեսվում է 20 մլն դոլարի ներդրում կատարել: «Ընդհանուր մոտեցումն այն է, որ ուղղենք ֆինանսական միջոցներն ամենաթույլ զարգացած համայնքներին, խթանենք տարածքների տնտեսական զարգացումը` հասցնելով դրանք զարգացվածության միջին մակարդակի, ինչն էլ իր հերթին կապահովի ավելացված արժեքի ստեղծում»,-ասել է նախարարը՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականին: Նախարարը ցածր հավաքագրման ցուցանիշ ապահոված համայնքների ղեկավարների հետ քննարկել է պատճառները, հորդորել առաջիկա ամիսներին բարելավել այդ ցուցանիշների մակարդակը: Համայնքնապետերը բարձրացրել են մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, քննարկվել են դրանց լուծման հնարավորությունները:
Այնուհետև Դավիթ Լոքյանն այցելել է Ճամբարակի առողջության կենտրոն, շրջել վերջերս հիմնանորոգված և արդիականացված հիվանդանոցում, ծանոթացել պայմաններին: Կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի համայնքների բնակչությանը, ապահովված է նորագույն բժշկակական սարքավորումներով:
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Շորժա համայնքում էր, որտեղ ևս քննարկել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր:

Աղբյուրը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայք`   /mta.gov.am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59