Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օրեր մարզի գյուղական համայնքներում

Բաց դռների օրեր մարզի գյուղական համայնքներում 22.03.2016

Ելնելով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի` մարտի 9-ին մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ ունեցած հանդիպման ընթացքում բնակչության բուժսպասարկման վիճակը բարելավելու նպատակով տրված հանձնարարականից, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ մարզի բժշկական կենտրոնների նեղ մասնագետ բժիշկների ուժերով մարզի գյուղական համայնքներում կազմակերպվելու են առողջապահական բաց դռների օրեր, որոնք հետազոտվողներին հնարավորություն կտան վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Համաձայն մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կազմված ժամանակացույցի, անցած շաբաթ բաց դռների օր կազմակերպվեց Արծվանիստ, Լճափ, Շորժա և Արտանիշ համայնքներում, որոնք անցկացրեցին մարզի բժշկական կենտրոնների...

Մարզում   ճանապարհները բաց են և երթևեկելի

Մարզում ճանապարհները բաց են և երթևեկելի 21.03.2016

Գեղարքունիքի մարզում մարտի 20-ին մի քանի ժամ տեղացած ձյան և բքի հետևանքով ձյան բարձրությունը հասնում է 5, առանձին հատվածներում` 10-15 սանտիմետրի: Տեղումներն ընթացել են ցուրտ եղանակի և քամիների ուղեկցությամբ: Արդյունքում, գիշերվա ընթացքում մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին ձեւավորվել է մերկասառույց, դժվարանցանելի իրավիճակ ստեղծելով երթևեկության համար: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ ձնաբքի հետևանքով փակվել են Մարտունի- Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում եւ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհը: Նույն աղբյուրի հավաստմամբ սպասարկող կազմակերպությունները մարտի 21-ի գիշերվանից իրականացրել են ճանապարհների...

Մարզի սոցիալական  աջակցության  տարածքային  գործակալությունների  պետերը ներկայացան հերթական հաշվետվությամբ

Մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան հերթական հաշվետվությամբ 16.03.2016

2014-15 թվականների համադրման արդյունքների և 2016թվականի 2 ամիսների աշխատանքային գործունեության հաշվետվությումբ մարտի 15-ին մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը ներկայացան մարզպետին: Վերջիններս ներկայացրին իրենց ղեկավարած կառույցների աշխատակազմերի կողմից իրականացված աշխատանքները` կապված նպաստառուների ցուցակների և փաստաթղթերի վերանայման, տեսուչների կողմից խոսցելի ընտանիքներում իրականացվող տնային այցերի արդյունքում որոշ անճշտությունների և թույլ տրված թերությունների կարգավորման, նոր փաստագրումների...

Հադիպում Սևան քաղաքի բուժաշխատողների հետ

Հադիպում Սևան քաղաքի բուժաշխատողների հետ 11.03.2016

ՀՀ կառավարության 2015թվականի հուլիսի 2-ի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի հունվարի 26-ի որոշումների արդյունքում ,,Սևանի հիվանդանոց,, եւ ՙՍեւանի պոլիկլինիկա՚ պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են, ստեղծելով ,,Սևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ, ծառայությունները տեղակայելով նախկին ,,Սևանի հիվանդանոց,, և ,,Սևանի պոլիկլինիկա,, ՓԲԸ-ների մասնաշենքերում, գործելով նորաստեղծ բժշկական կենտրոնի կազմում: Պետռեգիստրում ավարտվել է նաև նորաստեղծ բժշկական կենտրոնի գրանցման գործընթացը: Դրան հաջորդել է Գեղարքունիքի մարզպետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, հանձնընդունելության եւ կադրային վերանշանակումների կազմակերպումը: Մարտի 10-ին...

Բուժհիմնարկների տնօրենները   ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Բուժհիմնարկների տնօրենները ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն 10.03.2016

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ֆինանսական եւ գործառնական հաշվետվություն ներկայացրին ՙԳավառի ԲԿ՚, ՙՄարտունու ԲԿ՚, ՙՃամբարակի ԱԿ՚, ՙՄարտունու ծննդատուն՚, ՙԳավառի պոլիկլինիկա՚, ՙՎարդենիսի պոլիկլինիկա՚ ՓԲԸ տնօրենները: Նշված բուժհիմնարկներում 2015 թվականին իրականացված հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների ցուցանիշները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականին հաշվետվություն ներկայացնող կազմակերպություններում ...

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն

Անցկացվեց պատանիների շախմատի մարզային առաջնություն 09.03.2016

2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին անցկացվեց Հայկական բանակի 24-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մինչև 10, 12, 14, 16 տարեկան պատանիների շախմատի 2016 թվականի մարզային առաջնություն: Առաջնությունը նպատակ ուներ նպաստելու դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայականացմանը, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման ապահովմանը, ինչպես նաև Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի հավաքական թիմի ձևավորմանը: Մարզային առաջնությունը անցկացվեց երկու փուլով՝ տարածքային և մարզային: Այն անհատական էր: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 15 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-17 15:26:23