Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ

24.04.2016

Հարգելի հայրենակիցներ
101 տարի շարունակ հայերին ցեղասպանած ու հայրենազրկած Թուրքիան ոչ միայն մինչ օրս չի ճանաչել ու քավել իր մեղքերը, այլ նաեւ տասնամյակներ շարունակ իր ազգակից երկրորդ պետություն հանդիսացող Ադրբեջանի միջոցով փորձում է հայաթափել Արցախը՝ բացահայտորեն խրախուսելով նրա ռազմական ագրեսիան եւ հայատյացությունը: Բայց Հայոց պետականության շուրջ համախմբված հայությունը, ինչպես ցույց տվեցին այս տարվա ապրիլյան դեպքերը, իր միասնությամբ ու հավաքական կամքով ոչ միայն իր մեջ հետագա ցեղասպանություններից պաշտպանվելու ուժ է գտել, այլ նաեւ՝ խաղաղ ու ստեղծագործ հայրենիք կերտելու կամք ու վճռականություն:
Ազգովի խոնարհվում ենք Հայաստանի ազատության համար ընկած բոլոր հայորդիների սուրբ հիշատակի առաջ եւ պարտավորվում մեր հաղթանակներով, տուն ու հայրենիք շենացնելու ջանքերով ամոքել մեզ պատճառված ցավերը:Սեր, միություն ու հարատեւ խաղաղություն, նորանոր ծնունդներ ու հաղթանակներ եմ մաղթում Հայաստանին ու Արցախին, աշխարհասփյուռ հայությանը, հոգու արիություն՝ այս ազգահավաքման, հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման օրը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31