Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի համայնքներում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Մայիսյան եռատոնին

09.05.2016

Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական բոլոր համայնքներում Հայրենական մեծ պատերազմի,Արցախյան ազատամարտի վետերանների, առաջնագծից վերադարձած կամավորականների, ավագ ու կրտսեր սերնդի երկրապահների մասնակցությամբ շուքով նշվեց Մայիսիննյան հաղթանակների օրը: Վաղ առավոտից մարդաշատ էին Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ տանող ճանապարհները: Ամենատարբեր տարիքի մարդիկ, բազմաթիվ դպրոցականներ, համայնքների ղեկավարների գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ էին խոնարհում Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, իրենց զորակցությունը հայտնում առաջնագծում կանգնած հայ զինվորներին: Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ի նշանավորում Մայիսյան հաղթանակների եւ ի հիշատակ հերոսամարտերում նահատակված հայ զինվորների, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ կատարվեց պատվո կարգ եւժամերգության արարողություն: Միջոցառումների ընթացքում համայնքների մշակութային հաստատությունների սաների ուժերով կազմակերպվեցին տոնական համերգներ՝ նվիրված Մայիսյան եռատոնին, հայ զինվորների գործած պատմական սխրանքներին: Համայնքապետարանների կողմից Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքներն արժանացան դրամական պարգեւների: Նրանց պատվին տրվեց նաեւ տոնական ճաշկերույթ: Մեծ հայրենականի վետերաններն իրենց տոնական տրամադրությանը միախառնել էին հայրենի երկրի սահմաններն ամուր ու խաղաղ տեսնելու ցանկությունը, հպարտանալով սահմանապահ զինվորի անկոտրուն կամքով ու սխրագործությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55