Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ Նորաշեն համայնքում 2016 թվականի նոյեմբերից հաշվառված, սոցիալապես ծանր վիճակում գտնվող եւ կենցաղային վատթարագույն պայմաններում բնակվող Մարատ Քառյանի վեց շնչից բաղկացած ընտանիքին է այցելել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը՝ արձագանքելով >-ում հրապարակված համապատասխան հոդվածներին: Ինչպես տեղեկացրեց աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը, Գեղարքունիքի մարզպետի կողմից Մարատ Քառյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ուսումնասիրվել է.....

Բերկունքում անցկացվեց Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագրի ներդրմանը նվիրված հանրային լսում 20.04.2017
Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղում ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի նախաձեռնությամբ անցկացվեց հանրային լսում՝ նվիրված ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագրի ներդրմանը: Հանրային լսմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, Բերդկունքի համայնքի ղեկավարը, համայնքի անդամներ, ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ : ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի էկոլոգ Տիգրան Վարդանյանը եւ ջրային հետազոտությունների...

Հայտարարություն 19.04.2017
2017թվականի ապրիլի 20-ին, ժամը 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի գյուղապետարանում տեղի կունենան «Սևան Ակվա» ՓԲ ընկերության` ցանցավանդակային ձկնաբուծության գործունեության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:Դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել մինչև....

Կայացավ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը 19.04.2017
Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցել են դեռեւս 2016 թվականին անցկացված օլիմպիադայի տարածքային փուլի հաղթող թիմերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով, շախմատի օլիմպիադայի կանոնակարգի համաձայն՝ թիմերի կազմում ընդգրկված են եղել մինչեւ 14 տարեկան դպրոցականներ: Այն անցկացվել է թիմային հաշվարկով , ընդ որում թիմը բաղկացած է եղել 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ: Մրցաշարն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Օլիմպիադայի մարզային փուլն անցկացվել է շրջանաձեւ մրցակարգով: Սեւանի տարածքը ներկայացրել է Սեւանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը, Գավառի տարածքը՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց թիմը...

Գեղարքունիքի մարզում կհիմնվի առաջին հողմային էլեկտրակայանը 11.04.2017
Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ,,ACCESS-power,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ հերթական անգամ քննարկեց մարզի հինգ գյուղական համայնքների տարածքներում հողմային էլեկտրակայանների կառուցման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետը հանդիպման սկզբում նշեց, որ սույն ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել ՀՀ վարչապետի մոտ, որի շուրջ և կայացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշումը՝ մարզում հողմային էլեկտրակայանի կառուցման մասին: ,,Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում, և մենք կարծում ենք, որ քամու էներգիան այստեղ մեծ ներուժ ունի: Դրա համար էլ մենք այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017
Սիրելի մայրեր եւ դուստրեր: Գարնանային այս սքանչելի տոնը շատ ավելի է իմաստավորվում ձեր անփոխարինելի ներկայությամբ: Ձեր ծնող ու սնող, միշտ բարի ու հոգատար էության մեջ է ամփոփված մեր աշխարհի գոյության ուժը, մեր ազգի հարատեւությունը: Ձեր նվիրումը ընտանիքին ու հայրենիքին, Հայոց աշխարհի նորացման ու զարգացման համար թափած յուրաքանչյուր ջանք ու ներդրում մեր կողմից արժանի են ամենայն ակնածանքի ու խոնարհման: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում ընտանեկան սեր ու ջերմություն, հոգու բերկրանք, անսպառ երջանկություն ու հաջողություններ, խաղաղ ու ծաղկավառ գարուններ, ամենայն բարիք: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան