Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ավարտվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը

15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, Համաշխարհային մաքրության օրը, Գեղարքունիքի մարզում անցկացվեց «Մաքուր մոլորակ» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են մարզի բոլոր համայնքների կամավորները, որոնց միացել են նաև մայրաքաղաքից ժամանած կամավորական թիմերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, «Մաքուր մոլորակ» միջոցառման աշխատանքները համակարգող Նարեկ Գրիգորյանը, մայրաքաղաքից ժամանած կամավորները, տեղի կամավորների և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել Նորատուս, Ծաղկունք, Դրախտիկ, Շողակաթ, Հայրավանք, Դպրաբակ, Գեղարքունիք, Մարտունի համայնքներում,հանրային երեք լողափերում, Սևանի թերակղզում, մի շարք այլ բնակավայրերում:
Մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ: Սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան միջոցառման բոլոր մասնակիցներին մարզպետարանի և համայնքապետարանների կողմից բաժանվել են ձեռնոցներ և պարկեր: Միջոցառման ընթացքում պոլիէթիլենային շշերից մաքրվել են նախօրոք քարտեզագրված տարածքները: «Մաքուր մոլորակ» միջոցառումը մարզի տարածքում ավարտվել է ժամը 13:30-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:36:57