Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթանում է համապետական շաբաթօրյակը

08.09.2018

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ , համապետական շաբաթօրյակի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հստակեցված են մաքրման ենթակա տարածքները, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները:
« Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են 536 պետական ու մասնավոր կազմակերպություններ: Աշխատանքներում ընդգրկված են 288 միավոր տեխնիկա, 12426 մարդ: Այս պահին մաքրման աշխատանքնեըն ընթանում են նկատելի ակտիվությամբ»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը: Համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզի տարածքում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները, պետական ու մասնավոր կազմակերպությունների շենքերի եւ ,,Սեւան ազգային պարկ,,-ի տարածքները:
Համապետական շաբաթօրյակի աշխատանքները վերահսկվում են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից, ովքեր ամրացված են բոլոր համայնքներին:

Գեղարքունիքի մարզպետարանում գործում է թեժ գիծ՝ 060-65-06-12 հեռախոսահամարով: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59